03 03 2019

«Մարտի 1»-ի երթի մասնակիցների քանակից դժգոհ են․168.am

«Մարտի 1»-ի երթի մասնակիցների քանակից դժգոհ են․168.am

168.am-ի տեղեկություններով՝ իշխանությունները խիստ դժգոհ են «Մարտի 1»-ի հիշատակի օրվան նվիրված երթի ընթացքից ու արդյունքներից, քանի որ նրանք ակնկալում էին 50-60.000 մարդու մասնակցություն: Իրականում, սակայն, Ոստիկանության կողմից վարչապետ Փաշինյանին հաղորդած մասնակիցների թիվը եղել է 12.000: Այսինքն, եթե այդ թվից էլ հանվում են Ոստիկանության և օպերատիվ ծառայություն իրականացնող անձանց թիվը, ապա երթի իրական մասնակիցների թիվը հասնում է 8000-9000-ի:

Իշխանությունների խորը հիասթափության պատճառն ըստ երևույթին այն է, որ չնայած այդքան մեծ ջանքեր գործադրելուն, տեղական ինքնակառավարման մարինների, մարզպետների, գյուղապետերի անմիջական մասնակցությամբ մարզերից ավտոբուսներով մարդկանց բերելուն (այդ թվում՝ նաև դպրոցներից աշակերտների՝ իրենց ուսուցիչների հետ), փաստորեն հասարակությունը չարձագանքեց դրան, ինչը իշխանություններին լրջորեն մտորելու տեղիք է տվել:

Նույնիսկ Փաշինյանի կոչը մարդկանց չդրդեց մասնակցելու նրանց կողմից կազմակերպված երթին, որով նրանք փորձում էին ուժ ցուցադրել նախկին իշխանություններին և իրենց քաղաքական ընդդիմախոսներին:

Ի դեպ, երեկ լրատվամիջոցներից մեկը լուսանկարներ էր հրապարակել սրճարաններից մեկից, ուր «Մարտի 1»-ի երթից հետո Փաշինյանը կնոջ և ընկերների հետ գնացել էր սուրճ խմելու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ