01  03  2019

Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա արգելանք էր դրվել․ «Փաստինֆո»

Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա արգելանք էր դրվել․ «Փաստինֆո»

«Մարտի 1-»-ի քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն արգելանք էր դրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա։ Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»:

Ավելի վաղ տեղեկություններ էր տարածվել, որ նշված գործի շրջանակներում Սեյրան Օհանյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1- ին մասով՝ սահմանադրական կարգը տապարելու համար։ Վերջինս հայտարարել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Աղբյուրի տեղեկություններով՝ նախաքննության ընթացքում քննիչը որոշում է կայացրել կալանք դնել Սեյրան Օհանյանի գույքի, այդ թվում’ ֆինանսական միջոցների վրա, որի շրջանակներում կալանք է դրվել նաեւ կենսաթոշակային հաշվեհամարի վրա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ