01  03  2019

Կառավարությունը սկսել է տեղեկատվական բլոկի «ամրացման» աշխատանքները. «Փաստ»

Կառավարությունը սկսել է տեղեկատվական բլոկի «ամրացման» աշխատանքները. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է. «Կառավարությունը, կարծես, սկսել է տեղեկատվական բլոկի «ամրացման» աշխատանքները. «Փաստի» հավաստի տեղեկություններով՝ իրենց հավատա­րիմ հասարակական կազմակերպու­թյունների սեկտորից ուժեր են գեներացնում ընդհանուր պետական քարոզչամեքենան ուժեղացնելու համար:

Թեր­թը պարզել է, որ մասնավորաբար խոս­քը հստակ արևմտյան աղբյուրից սնվող մի ամբողջ կազմակերպության աշխա­տակիցներին պետական տեղեկատվա­կան դաշտում դիրքավորելու մասին է: Սակայն առաջնային խնդիրն այն է, որ կառավարությունում ոմանք արդեն ան­հանգստություն ունեն, որ այս հատ­վածն իր տեղեկատվական ու սոցցանցային հարթակներով կարող են հարվածել պետության հիմնասյուներին՝ բա­նակ, Արցախ, եկեղեցի:

Թերթի տեղե­կություններով՝ արդեն որոշ հրապարա­կումներ նետվել են դաշտ, մասնավորա­բար Արցախի ուղղությամբ՝ նպատակ ունենալով «տակից» քար­կոծել և անվանարկել արցախցիներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ