26 02 2019

Էյֆորիան անցավ, կապիտալը հետ են տանում․ «Ժամանակ»

Էյֆորիան անցավ, կապիտալը հետ են տանում․ «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «Ըստ սփյուռքյան մեր աղ­բյուրների՝ բազմաթիվ սփյուռքահայեր, ովքեր գու­մարներ էին փոխանցել հայաստանյան բանկեր և մտա­դիր էին իրենց սեփական գործը հիմնել Հայաստանում, մտքափոխվել են ու կրկին իրենց գումարները հետ են տանում հայաստանյան բան­կերից: «Էյֆորիայի ալիքը անցել է, և մարդիկ համոզվել են, որ Հայաստանում տնտե­սական վիճակը լավանալու փոխարեն, օրեցօր վատա­նում է, իսկ այդ պայմաննե­րում, որևէ մեկն իր գումար­ները վտանգի չի ենթարկի:

Ֆորմալ առիթը Սփյուռքի նա­խարարությունը փակելն էր, բայց դժգոհության պատճառները ավելի խորքային են, առաջին հերթին տնտե­սական գործունեություն ծավալելու ազատության բացա­կայությունը և անկախ դա­տարանների բացակայությունը»,- ասում է մեր զրուցակիցը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ