25 02 2019

Քանի՞ միլիոն իր հետ տարավ Սամվել Ալեքսանյանը․ «168 Ժամ»

Քանի՞ միլիոն իր հետ տարավ Սամվել Ալեքսանյանը․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «15 տարի շարունակ՝ ՀՀԿ-ական, իսկ վերջին մի քանի ամիսներին՝ անկախ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պաշտոնից հեռացել է` զգալի ավելացնելով իր եկամուտները, թեև բանկային հաշիվներին նրա կուտակումները գրեթե նույնն են մնացել:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով Ալեքսանյանի ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2018-ին նախկին պատգամավորի եկամուտները կազմել են 41.3 մլն դրամ, որից 5.7 մլն-ը նրա աշխատավարձն է եղել, մոտ 9.5 մլն դրամ ստացել է երկու ձեռնարկություններից՝ որպես շահաբաժին, մոտ 13 մլն-ը վարձակալության դիմաց ստացված վճարներ են, իսկ 13.5 մլն դրամը նա ստացել է անցած տարի հողամասի վաճառքից: Մինչդեռ ընդամենը 5 տարի առաջ նրա եկամուտներն ընդհանուր 13 մլն դրամ էին կազմում:

Սակայն բանկում Ալեքսանյանն այս ընթացքում իր կուտակած միջոցները ոչ թե ավելացրել է, այլ որոշ չափով պակասեցրել, այսպես՝ անցած տարեվերջին նա ունեցել է 342 մլն 641 հազար դրամ և 8 մլն դոլար, իսկ 5 տարի առաջ՝ 357 մլն դրամ և 8.25 մլն դոլար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ