22  02  2019

ԿԳ նախարարը «պահակություն» է անում․ «Հրապարակ»

ԿԳ նախարարը «պահակություն» է անում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Կրթության նախարար Արայիկ Հարությունյանն ինքնատիպ աշխատաոճ է ընտրել՝ նախարար նշանակվելու սկզբում մետրո­յով էր գործի գնում, հետո Սերժ Սարգսյանի կուրսեցի դպրոցի տնօրենին գործից ազատեց, մեկ ուրիշ տնօրենից էլ խորհրդակցության ժամանակ հրապարակավ անգլերենից «քննություն» վերցրեց: Հայտարա­րեց, որ «Այբ»-ի ծրագիրը վատն է, հետո «Այբ»-ի հետ պայմանագիր կնքեց:

Հիմա էլ զբաղված է իր նախարարությանը կցվելիք Մշակույթի նախա­րարության աշխատողներին անձամբ հսկելով: Մեզ ասացին, որ նա, իբր պատահաբար, ժամը 6-ից «մի քիչ» պակաս իջնում է ներքև՝ մուտքի մոտ՝ տեսնելու, թե ով է գործից փախչում: Ոմանք ստիպված են եղել բացատրագրեր գրել՝ ժամանա­կից շուտ գնալու համար»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ