19  02  2019

Ո՞վ կդառնա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար․ «Հրապարակ»

Ո՞վ կդառնա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, թեժ պայքար է ընթանում ապագայում ստեղծվելիք սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի համար։ Առաջամարտիկը սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանն է։ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» նախագծով առաջիկայում սփյուռքի նախարարությունը կվերակազմակերպվի՝ միանալով վարչապետի աշխատակազմին եւ աշխատակազմում ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:

Այն լինելու է պետական հայեցողական պաշտոն, որը զբաղեցնողը ենթակա եւ հաշվետու է վարչապետին։ Նա է հանձնակատարին պաշտոնի նշանակելու, ազատելու եւ այլն։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար կարող է նշանակվել առնվազն 2 օտար լեզվի իմացությամբ, 5 տարվա աշխատանքային ստաժ եւ բարձրագույն կրթություն ունեցող անձը։

Հիշեցնենք, որ Բաբկեն Տեր-Գրիգորյանը ծնվել է Փարիզում, մեծացել եւ կրթությունը ստացել է ԱՄՆ-ում եւ մեզանում հայտնի է որպես Պուտինի դեմ ակցիաների ջերմեռանդ մասնակից»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ