14  02  2019

Ո՞վ կփոխարինի Ռուբեն Ջաղինյանին․ «Փաստ»

Ո՞վ կփոխարինի Ռուբեն Ջաղինյանին․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման ժամկետը, ինչպես հայտնի է, լրանում է մարտի սկզբին:

«Փաստի» հավաստի տեղեկություններով, նա չի վերանշանակվի: Արդեն իսկ հայտարարված է մրցույթ նշյալ հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար: Ամենայն հավանականությամբ, ով ընտրվի այդ հանձնաժողովի անդամ, նա էլ վարչապետի կողմից կնշանակվի հանձնաժողովի նախագահ:

Մեր աղբյուրները պնդում են, որ այս պահի դրությամբ իշխանությունները դեռեւս վերջնական քաղաքական որոշում չունեն, թե ով է լինելու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ: Սակայն, ըստ մեզ հասած տեղեկությունների, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Բունիաթյանը «այստեղ-այնտեղ» հավաստիացրել է, որ ինքն ունի Նիկոլ Փաշինյանի «դաբրոն» եւ նշանակվելու է վերոնշյալ հանձնաժողովի նախագահ:

Հիշեցնենք, որ Բունիաթյանը վերջերս էր հրաժարական ներկայացրել ՀՌԱՀ նախագահի պաշտոնից»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ