06  02  2019

Նորանշանակ փոխնախարարը «թմրանյութերի գործով» բերման է ենթարկվել և ժամեր անց բաց թողնվել

Նորանշանակ փոխնախարարը «թմրանյութերի գործով» բերման է ենթարկվել և ժամեր անց բաց թողնվել

Փետրվարի 5-ին կրթության և գիտության նախարարի տեղակալ նշանակված Գրիշա Թամրազյանի մասին համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ նորանշանակ փոխնախարարը 2008-ին «թմրանյութերի գործով» ձերբակալված է եղել: ԿԳՆ-ն արձագանքել է, որը ներկայացնում ենք ստորև.

 «Փետրվարի 5-ի երեկոյան համացանցում տարածվել է մի տեղեկատվություն, որում նշվում է, թե ՀՀ կրթության և գիտության նորանշանակ փոխնախարար Գրիշա Թամրազյանը իբր 2008 թվականի հունիսի 11-ին ձերբակալվել է «թմրանյութերի գործով»: Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Նշյալ գործի շրջանակում նա բերման է ենթարկվել, սակայն ժամեր անց բաց է թողնվել կասկածանքի չհիմնավորվելու պատճառով: Իրավապահ մարմիններին սույն գործի վերաբերյալ հարցումը կհաստատատի վերոգրյալը: Խնդրում ենք չտարածել ապատեղեկատվություն և ստուգել դրանք հրապարակելուց առաջ»,-հայտնել են ԿԳՆ-ից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ