06  02  2019

Ստուգումներ են գնում մեր ընտանիքին պատկանող հիմնարկներում. Հովիկ Աբրահամյան. «Հրապարակ»

Ստուգումներ են գնում մեր ընտանիքին պատկանող հիմնարկներում. Հովիկ Աբրահամյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Լուրեր են շրջանառվում, որ Հովիկ Աբրահամյանի վրա լուրջ փոխհատուցման բեռ է դրվել։ Խոսվում է մի քանի տասնյակից մինչև 100 միլիոն դոլարի մասին: Ուստի Աբրահամյանները մտածում են գույք վաճառել՝ կա՛մ Մոնումենտում գտնվող ԱԺ «պատկերով» շենքը, որտեղ, ըստ չար լեզուների, վարդակները ոսկուց են, կա՛մ Ամիրյան փողոցում գտնվող «Նացիոնալ» հյուրանոցը:

Մեր հարցին ի պատասխան, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այդ լուրերը որևէ աղերս չունեն իրականության հետ. «Ստուգումներ են գնում մեր ընտանիքին պատկանող հիմնարկներում, բայց ոչ մի լուրջ խախտում, որևէ լուրջ հարկային պարտավորություն չկա այս պահի դրությամբ` մեր մասով։ Չնայած ամեն ինչ արվում է, որ նման՝ հարկերը թաքցնելու պարտավորություններ հայտնաբերվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ