29 01 2019

Վիտալի Բալասանյանը՝ Արցախի հարցի և Մարտի 1-ի մասին



Հիմա լրատվամիջոցները առիթ առ առիթ քննադատում են, կամ երբ մեկն ասում է, որ սահմանադրական կարգ է խախտվել, որպես կանոն, մարդիկ դա օգտագործում են, բայց կա դատարան, կան համապատասխան մարմիններ, վճիռը կլինի, դատարանը որոշում կկայացնի, բայց մինչ այդ ձեռնպահ կմնանք: Մինչ այդ, քանի դեռ չկա դատարանի վճիռը, ասել մեր անձնական կարծիքը՝ ասենք՝ դա սահմանադրական կարգի տապալում է և այլն, իհարկե՝ սա մի քիչ ծիծաղելի է: Այս մասին 1in.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Նա անդրադարձել է նաև 0038 հրամանին, մասնավորապես ասելով.

«Գաղտնի հրաման է եղել, իմ իմացածով՝ հրաման է եղել զորքերը բերել զորանոցային իրավիճակի, իմ կարծիքով՝ մի պարզ պատճառով, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը հարթակից հայտարարում էր, որ փոխնախարարներ Մանվել Գրիգորյանը և Գագիկ Մելքումյանը պատրաստ են զորքով անմիջական աջակցություն մատուցել միտինգավորներին: Ինչ էր մնում պաշտպանության նախարարին անել, ցանկացած պաշտպանության նախարար կգործեր այդ կերպ:

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ