19  01  2019

Բենզինը մինչև 50 դրամով կէժանանա. «Ժողովուրդ»

Բենզինը մինչև 50 դրամով կէժանանա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրել է. «Հայաստանում սկսել են նվազել բեն­զինի գները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ բենզալցակայաններում բենզինն ավելի քան 40 դրամով էժանացել է:  Ըստ այդմ, ռե­գուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 400 դրամով, պրեմիում տեսակը՝ 420-ով:  «Ժողովուրդ» օրա­թերթը բենզինի ներկրմամբ և վաճառ­քով զբաղվող տնտեսվարողներից տե­ղեկացավ, որ առաջիկայում այն աստի­ճանաբար մինչև 50 դրամով կէժանա­նա: Սա հետևանք է միջազգային շու­կայում գնային տատանումների, բայց նկատենք՝ նախկինում նման դեպքե­րում ներքին շուկայի վրա ազդեցու­թյուն չէր լինում:  ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը նվազել է համապատաս­խանաբար 2.9 և 2.4 տոկոսով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ