17 01 2019

Պատգամավորները մնացել են «անտուն»․ «Ժողովուրդ»

Պատգամավորները մնացել են «անտուն»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Թեև նոր ԱԺ-ն արդեն չորրորդ օրն է՝ աշխատում է, սակայն իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամներից շատերը դեռևս աշխատասենյակ չունեն: Նրանց աշխատասենյակով ապահովելու հարցերն այդպես էլ չեն կարգավորվում։

Ու հիմա այդ պատգամավորներն առավոտյան գալիս են, իրենց իրերը թողնում 334 սենյակում, որտեղ հիմնականում լսումներ և խմբակցության նիստեր են անցկացվում, և հետո միայն մտնում նիստերի դահլիճ։ Սակայն ընդմիջումների ժամանակ կրկին նույն աննախանձելի վիճակն է. պատգամավորներից շատերը, նստելու տեղ չունենալով, դահլիճից գնում են ճաշարան, ճաշարանից` դահլիճ, իսկ իրար ծանոթ պատգամավորներն էլ շրջում են միասին։

Իսկ պատգամավորները, որոնց բախտ է վիճակվել ունենալ աշխատասենյակ, դեռ վերջնականապես չեն հաստատվել այնտեղ ու զբաղված են կահավորման հարցերով:

Երեկ ամբողջ օրը պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը կրկին սենյակներով տեղավորվելու հարցերով էին զբաղված՝ միջանցքներով իրերն այս ու այն կողմ անելով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ