10 01 2019

Ի՞նչ արժե արտերկրում դեսպանություններ պահելը․ «Հրապարակ»

Ի՞նչ արժե արտերկրում դեսպանություններ պահելը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Որքա՞ն գումար էր հատկացվել 2018թ․ պետական բյուջեից օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների պահպանման ծախսերի համար, եւ որքա՞ն հումար է հատկացվել նույն նպատակով 2019թ․։ Այս հարցը հղեցինք ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանին։

«Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների պահպանման ծախսերը ՀՀ պետական բյուջեում հաստատվում են դրամով՝ հիմք ընդունելով նախորդ տարվա նոյեմբերի 1-ի ՀՀ Կենտրոնական բանկի հաստատված դոլարի եւ եվրոյի փոխարժեքը։ 2018թ․ ՀՀ պետբյուջեից հատկացվել է 10,147,375․7 հազար դրամ/ 1 դոլարը՝ 483․06 դրամ եւ 1 եվրոն՝ 562․04 դրամ փոխարժեքներով/։ 2019թ․ ՀՀ պետական բյուջեով հաստատվել է 10,261,990․6 հազար դրամ/ 1 դոլարը՝ 486․55 դրամ եւ 1 եվրոն՝ 553․65 դրամ փոխարժեքներով/»,- մեր հարցին արձագանքեց Աննա Նաղդալյանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ