25 12 2018

Ինչպե՞ս պրոֆեսիոնալներ գտնել դաունների միջավայրում․ «Հայոց Աշխարհ»

Ինչպե՞ս պրոֆեսիոնալներ գտնել դաունների միջավայրում․ «Հայոց Աշխարհ»

Նախքան իշխանափոխությունը մեզանում գոնե ինչ-որ մեկը լուրջ էր վերաբերվում իր խաղացած դերին ու արտաբերած խոսքերին։

Նոր Հայաստանում գործնականում բոլոր իշխանավորները խաղում են այդ դերերն անասելի հոգնած դերասանների ցինիկ քմծիծաղով, որոնք բոլոր այդ նմանակումներից շատ ավելի կարևոր գործեր ունեն։ Իսկ նմանակումը համատարած է, հենց դրանում էլ ամփոփված է գլխավոր դրաման։ Այս օրերին մեզանում նմանակում են «պետական շինարարություն»։ Միավորում ու կազմալուծում գերատեսչություններն ու հաստատությունները, կրճատում պետծառայողներին և ղեկավար պաշտոնների բերում նոր ակտիվիստների։ Եթե պետական բարձր պաշտոնների հավակնող կիսագրագետ փողոցային ակտիվիստներին կարելի է համեմատել վայրի վարդի հետ, ապա բանիմաց ու փորձառու պրոֆեսիոնալները, որոնց այսօր պարզապես նետում են փողոց, ավելի շուտ տևական սելեկցիայի շնորհիվ աճեցված հիասքանչ ծաղիկներ են հիշեցնում։ Վայրի վարդը միանգամայն համակրելի փոքրիկ ծաղիկ է, հմայիչ, բայց Peace-ից, Lovely lady-ից կամ Ophelia-ից այն հեռու է, ինչպես երկնքի աստղերից։

Վայրի վարդերի քնքուշ բույրն անհնար է շփոթել մեկ ուրիշի հետ, բայց այն չի հասնի Memorial Day-ի, Elizabeth Harkness-ի կամ Fragrant Cloud-ի բուրմունքին։ Մարդկանց քթերն ու աչքերը տքնաջան աշխատել են վայրի վարդերի վրա՝ փոխելով նրանց չափն ու ձևը, կրկնապատկելով թերթիկների քանակը, խաղալով գունավորման հետ, ուժգնացնելով բնական բույրը (երբեմն գլխապտույտ ուժգնության աստիճան), գլխիվայր շրջելով կլիմայական սովորություններն ու ենթարկելով ճյուղիկները բարդագույն խաչասերման պրոցեդուրաների։ Ներկայումս, հմուտ բուծման երկար տասնամյակներ անց, գոյություն ունեն հարյուրավոր հրաշագեղ տարատեսակներ՝ յուրաքանչյուրն իր անունով։ Ո՞ր մի տիկինը, ի վերջո, չի ցանկանա, որ իր պատվին վարդ կոչեն։ Սակայն այսօր ընտրությունը, որպես կանոն, կատարվում է հօգուտ «վայրի վարդերի»։ Նախևառաջ այն պատճառով, որ դրանք յուրային են։ Նույնքան զուրկ կենսագրությունից, անգրագետ ու ագրեսիվ, որքան նրանց ընտրողներն ու նշանակողները։ Իսկ խելացի արհեստավարժները տհաճ են, օտար, օգտագործում են անհասկանալի բառեր (ինչը նյարդայնացնում է), երբեք չեն դառնում լիովին յուրային և նույնիսկ գրքեր են կարդում։ Ո՞ւմ են նրանք ընդհանրապես պետք։ Ճիշտ է, բարձր պաշտոններում հայտնված փողոցային ակտիվիստները գործնականում ոչինչ չեն կարողանում ու չեն հասկանում։ Ինչ-որ բանով նրանք հիշեցնում են շան քոթոթին կամ կատվի ձագին։ Դնում ես դրանց քթի տակ ինչ-որ համեղ բան, իսկ նա հիմար պտույտներ է գործում, կառչում ձեր ձեռքերից, ինչ-որ բան փնտրում ափերի մեջ։ Եվ ահա արդեն սկսում ես բարկանալ. «Լավ, էսքա՜ն էլ դմբո։ Ահա՛, քեզ համա՛ր եմ դրել»։ Միևնույն է, չի տեսնում։ Այդժամ ոտքի ես կանգնում ու հեռանում, իսկ նա դեռ մի բան էլ վազում է հետևիցդ, ոչ այն է զվարթ, ոչ այն է արդեն մի քիչ նեղացած. էս ո՞նց կլինի, կանչեցիր, իսկ ուտելու բան չտվեցիր... Բայց նույնիսկ աշխատելով բարձր պաշտոնում, ասենք, ութ ամիս, երեկվա փողոցային ակտիվիստը ոչինչ չի սովորում և պատրաստ է թույլ տալ նույն սխալները գործնականում անվերջ։ Այդ իմաստով նրանք ի վիճակի չեն հասնել նույնիսկ միջատների մակարդակին, ըստ որում՝ գլխատված։ Ժամանակին Ջ.Քերքութը՝ Սաութհեմփթոնի համալսարանից, անցկացրեց մի շարք գիտափորձեր՝ կախելով ուտիճներին աղի լուծույթով տարայի վրա։ Երբ ուտիճի ոտիկները դիպչում էին ջրին, միանում էր էլեկտրական շղթան և նրա մարմնով հոսանք էր անցնում։ Երբ ուտիճը հետ էր քաշում ոտքը, շղթան բացվում էր, և հոսանքի հարվածները դադարում էին։ Ահա ուրեմն, նույնիսկ նախապես գլխատված ուտիճներն ի վերջո դադարում էին ոտքն իջեցնել լուծույթի մեջ, այսինքն՝ «սովորում» էին խուսափել էլեկտրական հարվածից։ Իսկ սրանք նույնիսկ դա չեն կարողանում։ Երբեմն դժվար է ձերբազատվել տպավորությունից, թե գործ ունես Դաունի հիվանդությամբ տառապող մարդկանց հետ։ Բուժել դաունիզմը, ինչպեսև բազմաթիվ այլ գենետիկ արատներ, կենսաբանության զարգացման ներկայիս փուլում անհնար է։ Բայց մեծ համբերության դեպքում կարելի է, օգտագործելով օրգանիզմի մնացած ռեսուրսները, սովորեցնել դժբախտին բազմաթիվ իմաստավորված գործողությունների։ Արևմուտքում դաունների բարօրության համար պայքարը սկսվեց անմիջապես այն բանից հետո, երբ ոմն մենեջեր մտահղացավ վարձել նրանց՝ սուպերմարկետներում ապրանքների փաթեթավորման համար. այդչափ պարզ աշխատանքը նույնիսկ թուլամիտը կկարողանա կատարել։ Իսկ վճարել կարելի է անհամեմատ քիչ, քան առողջին, քանզի համեստ ունակությունները զգալիորեն սահմանափակում են պահանջմունքները։ Գրագետ մենեջերը կարող է կազմակերպել ուզածդ որակավորման անձնակազմի աշխատանքը։ Հենրի Ֆորդի և Ֆրեդերիկ Ուինսլոու Թեյլորի ժամանակներից ի վեր հոսքագծի վրա աշխատել սովորեցնում են ում ասես՝ հաշված օրերի ընթացքում։ Սակայն մենեջերի համար կա մի ոչ պակաս կարևոր գործ. բացահայտել լավ պրոֆեսիոնալներին, նրանց համար գտնել արժանավայել խնդիրներ և ոչ մի դեպքում չխանգարել, որ գործեն սեփական հայեցողությամբ։ Բայց ինչպե՞ս պրոֆեսիոնալներ գտնել դաունների միջավայրում։

ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ