21 12 2018

Մարզպետին խոստացած քվեների քանակը չի ապահովել․ «Իրատես»

Մարզպետին խոստացած քվեների քանակը չի ապահովել․ «Իրատես»

«Իրատես»-ը գրում է․ «Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը վերջին շրջանում հաճախ է երևում հասարակության մեջ, շփվում տեղացիների հետ, կիսում նրանց հոգսն ու հետաքրքրվում՝ ում ինչով կարող է օգնել: «Իրատեսի» հետ զրույցում քաղաքի բնակիչներից մեկը պատմեց, որ իշխանափոխությունից հետո վերջինս ամեն բան անում է տեղացիների մոտ բարի համբավ ձեռք բերելու համար: Բերդցիները, սակայն, Մանուչարյանին չեն ցանկանում տեսնել այդ պաշտոնում, անգամ Նիկոլ Փաշինյանի քարոզչական այցի ժամանակ պաստառներով դուրս էին եկել հրապարակ ու պահանջում էին դադարեցնել վերջինիս լիազորությունները:

Փաշինյանը, սակայն, հանդարտեցրել էր ժողովրդին ու ասել, թե ամեն ինչից տեղյակ է, ու բոլոր հարցերն իրենց ժամանակին պատասխան կստանան:

«Ընտրությունների ժամանակ Մանուչարյանն աջակցել է «Իմ քայլը» դաշինքի թեկնածու, մարզպետ Վահե Ղալումյանին: Նրանց հայրերը ընկերներ են, ու քաղաքապետը, չնայած ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանի խնամին է, հին բարեկամությունը գետնով տալ չի կարողացել: Ասում են` մարզպետը նրան խոստացել է, որ եթե անհրաժեշտ թվով ձայն ապահովի, ապա քաղաքապետի գործերը լավ կլինեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա նաև նշեց, որ քաղաքապետն այդ օրերին տնետուն այցեր է կատարել ու հորդորել Ղալումյանին ձայն տալ, բայց մարզպետի համար ցանկալի ձայներ ապահովել այդպես էլ չի հաջողել: «Հիմա բոլորն սպասում են, թե ինչ կլինի. մի կողմից, ձայներ չեն եղել, մյուս կողմից, ժողովրդի պահանջն ու նոր իշխանությունների՝ հներից ազատվելու միտումը կա: Անգամ գազալցակայանի շինարարությունն է կանգնեցրել քաղաքապետը, դե, որդու համար կառուցվող հսկայական առանձնատան վրա աշխատող շինարարներն էլ արդեն տևական ժամանակ գործ չեն անում:

Ակնհայտ է՝ սպասողական ու անհասկանալի իրավիճակում է»,- եզրափակեց Բերդի բնակիչը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ