30  11  2018

ՌԴ-ում մտահոգ են ՀՀ հաջորդ ԱԺ-ով․ «Հրապարակ»

ՌԴ-ում մտահոգ են ՀՀ հաջորդ ԱԺ-ով․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ռուսական աղբյուրի փոխանցմամբ՝ այս օրերին Հայաս­տանում են ռուսական էմիսարներ՝ եկել են իրավիճակը հասկանալու: ՌԴ-ում մտահոգված են, որ հա­ջորդ ԱԺ-ում գերիշխելու են արևմտամետ և սորոսական ուժերը, նախ, իհարկե, «Սասնա Ծռերը», ապա՝ եվրոպական կողմնորոշում ունեցողները: 

Մոսկվան իրեն նետված ձեռնոց է դիտարկում մի քանի անձանց, որոնք առանցքա­յին սորոսականի համբավ ունեն և հայտնվել են ՔՊ ցուցակում: Լուրջ վերապահում ունեն այնպի­սի գործիչների նկատմամբ, ինչպիսիք են Դավիթ Սանասարյանն ու Բաբկեն Տեր-Գրիգորյանը (Putin go Fuck yourself շարժման նախաձեռնող), վիրավորված են սորոսական համարվող գործիչների՝ Հովհաննես Հովհաննիսյանի ու Սոս Ավետիսյանի ներկայությունից (վերջինիս երաշխավորել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը): Ռուսները ճշտել են, որ Ավետիսյանը 1-2 ամիս առաջ է «դուրս եկել» «Սորոս»-ի ազդեցությունից՝ ԱԺ մտնելու համար»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ