17 11 2018

Զարմանալի զուգադիպություն․ «Ժողովուրդ»

Զարմանալի զուգադիպություն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նոյեմբերի 16-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով նրան կրկին կալանավորելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը:

Նրա խափանման միջոցի ընտրության հարցը հասցեագրվել է Վերաքննիչ քրեական դատարանին, որը օգոստոսի 13-ին որոշում էր կայացրել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու մասին:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանում այս գործով հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Երկրորդ նախագահի կալանավորման հարցի քննության ժամանակ զարմանալի զուգադիպությամբ արդեն երկրորդ անգամ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին բացակայում է Հայաստանից:

Մեզ հայտնի դարձավ, որ լեզվի դասընթացների նպատակով երկու ամիս արձակուրդ է վերցրել և մեկնել Լոնդոն: Ու հիմա Քոչարյանի գործի քննությունը Քրեական վերաքննիչ դատարանի դատավորներից մեկին մակագրելու գործընթացը պետք է իրականացնի Մխիթար Պապոյանը: Թե ում կմակագրվի գործը, պարզ կդառնա առաջիկայում, բայց հաստատ դա չի լինի Քոչարյանին ազատ արձակած Ազարյանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ