14  11  2018

ՔՊ ցուցակում հայտնված նախկին ՀՀԿ-ականները․ «Հրապարակ»

ՔՊ ցուցակում հայտնված նախկին ՀՀԿ-ականները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հակառակ հավաստիացումներին, որ «ՔՊ» ցուցակում չեն լինելու նախկին իշխանավորներ, նախկին ՀՀԿ-ի դերակատարներ, առավել եւս՝ «տասովշչիկներ», մենք տեղեկացանք, որ Սյունիքից կառաջադրվի նախկին ՀՀԿ-ական Տիգրան Կարապետյանը։ Նա Սյունիքի նախկին մարզպետ Վահե Գրիգորյանի մտերիմներից է, գործարար, որը նաեւ Գորիսի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել։ «ՔՊ»-ի ռեյտինգային ցուցակով 5-րդ ընտրատարածքում` Արարատի մարզում, կառաջադրվի նաեւ Մասիսի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Հովհաննիսյանը, ով եղել է նախկին ՀՀԿ-ական, մոտ 10 տարի՝ նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի օգնական-խորհրդականը, սկսած 2001-ից եւ 2012-15թթ․-ին։ Օգնել է ներկայիս քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին: Բոլոր ընտրություններում եղել է ՀՀԿ տարածքային շտաբի ակտիվ դերակատարներից։

Նրա առաջադրումը տեղի կուսակտիվի շրջանում դժգոհություն է բարձրացրել։ Ի դեպ, նրա ղեկավարած հիմնադրամը հովանավորում է Արթուր Աբրահամի հորեղբայրը՝ Գագիկ Ադիբեկյանը, ով լավ հարաբերություններ ուներ նախկին իշխանությունների հետ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, իսկ վերջինիս մոտ բարեխոսել է մարզպետի բարեկամ Լիլիթ Միրզախանյանը, ում հետ Հովհաննիսյանը մտերմիկ հարաբերություններ ունի»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ