13  11  2018

Կարևորն ասֆալտի հեղափոխական փոշին շնչած լինելն է․ «Հրապարակ»

Կարևորն ասֆալտի հեղափոխական փոշին շնչած լինելն է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Քաղպայմանագիրը» դարձել է կոմկուս։ Կուսակցության ընտրացուցակ մտնելու համար մարդը պետք է անցնի կրակը, ջուրը և ԱԱԾ խողովակները։ Խորհդրային ժամանակներում կոմկուսն այս կարգը սահմանել էր, որովհետև մտնելով այս կուսակցության շարքերը, մարդը ստանում էր պաշտոն, ղեկավարության ուշադրություն, պետական կերակրատաշտից իր պատառը տանելու հնարավորություն։ Իսկ ընդունելության կարգը, ըստ մեր ՔՊ-ական աղբյուրի, հետևյալն է․ դիմորդը ներս է մտնում «ծանոթի հետ»՝ նրա, ով իրեն երաշխավորել է։ Վերջինս ներկայացնում է նրան անուն-ազգանուն, մասնագիություն և այլ ընդհանուր տվյալներ։

Հանձնաժողովականների առաջ դրված է բլանկ, որտեղ լրացվում է հավակնորդների անուն-ազգանունը։ Պատասխանները գնահատվում են մինուս-պլյուս երկնիշ համակարգով։ Պարտադիր հարցերն են՝ ինչո՞ւ եք ուզում գնալ Ազգային ժողով, ո՞ր ցուցակով ես գնում։ Եթե հանկարծ հնչում է պատասխան՝ կուսակցական ցուցակով, ապա մեկնաբանություն է հնչում՝ ինչո՞ւ, չե՞ք կարող ձայն բերել, մեր հույսո՞վ եք գնում։ Հանձնաժողովի համար առանձին ու կարևոր, բոլորի համար պարտադիր կետ է նաև պարզելը, թե ինչ «սև բիծ» ունի թեկնածուն, ինչ մութ պատմություն կամ ինտրիգային լուր, որը կարող է նրան խոցելի դարձնել մամուլի համար։

Ցուցակ կազմողները նաև տակից քայլեր են ձեռնարկում միմյանց դեմ, եթե ինչ-որ մեկը մյուսին չի սիրում, ապա սկսում է բարդ հարցեր տալ ու կտրել իր չսիրած ՔՊ-ականի ներկայացրած թեկանուծին։ Այս սենյակ հասնելու համար բավական չէ միայն ՔՊ անդամ լինել և երաշխավոր ունենալ։ Մեր աղբյուրներից մեկը, որը փորձել է մտնել ՔՊ նախընտրական ցուցակ, մեզ հայտնեց, որ միանգամից մերժում է ստացել։ «Ինձ ասեցին՝ մեզ հետ ճանապարհ չունես անցած»։

Այլ կերպ ասած, եթե մայթին չես քնել, Երևան-Գյումրի-Երևան հեղափոխական ուղիով չես քայլել, ոստիկանական բաժին չես ընկել, եթե քեզ չեն քաշքշել ու Նիկոլի ու նրա թիմակիցների կողքերը պաստառ-մաստառով չես երևացել, ուրեմն, ՔՊ պատգամավոր դառնալ չես կարող։ Ոչինչ, որ օրենքներից բան չհասկանաս, կարևորը՝ ասֆալտի հեղափոխական փոշին շնչած լինելն է»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ