25  10  2018

Իշխանությունը չի կատարում խոստումները․ «Ժողովուրդ»

Իշխանությունը չի կատարում խոստումները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած իշխանությունները մշտապես խոսել են տարածքների համաչափ զարգացման, նաեւ սահմանամերձ բնակավայրերին օգնելու մասին, իրականությունը միանգամայն այլ բանի մասին է վկայում: Արդեն երկու տարի է՝ կառավարությունը Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի հողագործներին զեղչված գնով հացահատիկի սերմացու չի տրամադրում: Այս տարի նախատեսված է մարզի սահմանամերձ 27 բնակավայրերի հողագործներին ցանած ցորենի ամեն հեկտարի համար պետբյուջեից 60 հազար դրամ օգնություն տալ եւ վերջ: 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանն ասել է, թե օգնությունը տրվելու է աշնանացանն անելուց հետո, երբ համայնքների ղեկավարները տվյալներ ներկայացնեն իրենց համանքներում ցանված ցորենի մասին: Միայն թե, սահմանամերձ 27 համայնքների թվում կան գյուղեր, որոնք ցորենի մշակության համար հող չունեն, եւ հայտնվել են լուրջ խնդրի առաջ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ