04 10 2018

Թիրախային, ոչ պատահական կոչ՝ ՀՀ իշխանություններին․ «168 Ժամ»

Թիրախային, ոչ պատահական կոչ՝ ՀՀ իշխանություններին․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «ԵԽ ԽՎ համազեկուցողի հայտարարությունը չափազանց ուշագրավ է թվում: Այն պատահական կոչ չէ՝ ուղղված հայաստանյան քաղաքական դաշտին՝ նպատակ ունենալով պարզապես խաղաղեցնել իրավիճակը, ինչը հաճախ է արվում: Հայտարարության տեքստը բովանդակային ու թիրախային է, տեսանելի է, որ համազեկուցողը տիրապետում է իրավիճակին, վերջին բոլոր զարգացումներին` ընտրություններին, դրանց հաջորդած ներքաղաքական իրադարձություններին, որոնց գագաթնակետը հոկտեմբերի 1-ն էր»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է լեհ քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ԵԽ ԽՎ համազեկուցողի տարածած հայտարարությանը ՀՀ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ:

Ըստ նրա՝ տեսանելի է, որ կա որոշակի աջակցություն ՀՀ նոր իշխանությանը, բայց ոչ անվերապահ աջակցություն այդ իշխանության գործողություններին: Զաշտովտի խոսքով, ինչպես երևում է, համազեկուցողին անհանգստացնող հանգամանքն արագացված կարգով խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու ՀՀ իշխանությունների ցանկությունն է, որի ընթացքում կարող են մի շարք կոպիտ խախտումներ տեղի ունենալ: «Նման համակողմանի անդրադարձով ԵԽ ԽՎ համազեկուցողը խնդիր է դնում ՀՀ քաղաքական դաշտի առջև, նախանշում, թե ինչպես պետք է գործեն քաղաքական ուժերը»,- ասել է վերլուծաբանը:

Իր հերթին՝ ռուս քաղաքագետ Տարասովը նշել է, որ խորհրդարանական ընտրությունները չպետք է ինքնանպատակ լինեն: «Դրանից առաջ լուրջ աշխատանք պետք է ծավալել, համերաշխության մթնոլորտ ձևավորել և խուսափել անկայունությունից: Ոչ միայն ԵԽ ԽՎ-ն է այդպես կարծում, ցանկացած դիտորդ կասի, որ հապճեպությունը լավ չէ, և ժամանակ է հարկավոր, որ նոր իրավիճակում համապետական ընտրությունները կազմակերպվեն բարձր մակարդակով»,- ասել է նա:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ