29  09  2018

Գաղտնալսման գործով խուզարկություններն ավարտվել են․ «Ժողովուրդ»

Գաղտնալսման գործով խուզարկություններն ավարտվել են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հե­ռախոսազրույցի գաղտնալսման գործով խուզարկություններն ավարտվել են: 

Ինչպես հայտնի է, նախաքննու­թյունն իրականացնող մարմինը միջնորդություններ էր ներկայացրել դատարան 6 տարբեր հասցեներում խուզար­կություն կատարելու թույլտվություն ստանալու համար, որոնք բոլորն էլ դատարանը բավարարել էր: Սակայն հան­րությունը իրազեկվեց միայն Yerevan.today տեղեկատվական հարթակի խմբագրությունում կատարված խուզարկու­թյան մասին, թե որոնք էին այս գործով մյուս հինգ հասցեները, նախաքննական մարմինը գաղտնի է պահում: 

Մեզ հայտնի դարձավ, որ խուզարկությունների նպատակը եղել է մեկը՝ իրավապահները ցանկացել են պարզել, թե համացանցում հայտնված հեռախոսային խոսակցությունն ինչպես է հայտնվել լրատվամիջոցում կամ այլ անձանց ձեռ­քում՝  կրիչի վրա են ներբեռնել և անձամբ հանձնե՞լ, թե՞ էլեկտրոնային տարբերակով են ուղարկել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ