30 08 2018

ՀՀԿ-ն երկու մասի է կիսվել. «Ժողովուրդ»

ՀՀԿ-ն երկու մասի է կիսվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրել է. «Քսան տարի շարունակ իշխանության ղեկին եղած և այս տարվա ապրիլին իշխանությունից հեռացված ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններին չի մասնակցելու: Սակայն ՀՀԿ-ն, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ձեռքերը ծալած չի նստելու և փորձելու է ներքին կարգով սատարել:

Այս հարցում ՀՀԿ-ն երկու մասի է կիսվել: Այն խումբը, որ գումարի դիմաց մշտապես զբաղված է եղել ընտրություններում այստեղից-այնտեղից ձայներ բերելով, և մեծ հաշվով կարևոր չի եղել գաղափարախոսությունը, այս անգամ իր լծակները կուղղի ԲՀԿ-ին օգնելուն, իհարկե, առանց ընտրակաշառք բաժանելու, քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հաստատակամ է ընտրակաշառքի դեմն առնելու հարցում: Ինչ վերաբերում է ՀՀԿ մյուս, ավելի «էլիտար» հատվածին, ապա այն իր ռեսուրսներն ուղղելու է «Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանին սատարելուն:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց մեկնաբանություններ ստանալ ՀՀԿ-ական պատգամավորներից, սակայն նրանք գերադասեցին լռելը` պնդելով, որ պաշտոնական որոշում չունեն»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ