28 08 2018

ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովելու հանձնաժողովն անգամ մեկ նիստ չի գումարել․ «Ժողովուրդ»

ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովելու հանձնաժողովն անգամ մեկ նիստ չի գումարել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 2-ի որոշմամբ՝ Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրակումն ապահովելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշում էր կայացվել:

Սակայն պարզվում է, որ այդ հանձնաժողովը հուլիսի 2-ից մինչև հիմա անգամ նիստ չի գումարել: Ասել է թե՝ 2018 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտած Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներով պայմանավորված որևէ բարեփոխման մեկնարկ կառավարության մակարդակով դեռ տրված չէ:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանից պարզել, թե ինչու նիստ մինչև այժմ չի գումարվել, և ինչ աշխատանքներ են կատարվել: Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Արտակ Բարսեղյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, թե հանձնաժողովի անդրանիկ նիստը կանցկացվի այս շաբաթվա ընթացքում:Նիստերը նախատեսվում է անցկանցնել որպես կանոն շաբաթական մեկ անգամ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ