24 08 2018

Մոսկվան ոչ միայն արցունքներին չի հավատում, այլև գնահատում է ամեն ինչ ըստ գործի և ոչ խոսքի. Կոմսոմոլսկայա պրավդա

Մոսկվան ոչ միայն արցունքներին չի հավատում, այլև գնահատում է ամեն ինչ ըստ գործի և ոչ խոսքի. Կոմսոմոլսկայա պրավդա

Նիկոլ Փաշինյանը կաորղ է Ռուսաստանի հետ ստարտեգիական գործընկերության մասին խոսել ամեն օր, հրապարակային ձևով կարող է պարծենալ Պուտինի հետ ամեն հանդիպումից կամ ամեն պաշտոնական զանգից հետո, բայց պետք է հիշել, որ Ռուսաստանը, ոչ միայն արցունքներին չի հավատում, այլ նաև գնահատում է ամեն ինչ ըստ գործի և ոչ խոսքի: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն: 

«Իսկ իրականում անակնկալը հետևում է անակնկալին: Դեռևս հունիսի սկզբին Հայաստանի կառավարությունը դադարեցրեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը «Տաշիր Կապիտալին» 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագիրը: Պարզապես որոշեցին, որ պայմանագիրը շահեկան չէ և դադարեցրին: Դրան հետևեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանավորման հետ կապված փոքրիկ «կատակը»: Թե կալանավորումը, և թե ՀԱՊԿ-ում այլ անձի փոխարինելու փորձը հստակ ուղղված էին ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ Մոսկվայի դեմ: Իսկ վերջին գործողությունը արդեն դուրս է ողջամտության սահմաններից: Անցյալ շաբաթ, համարյա գիշերը Պետական ​​եկամուտների կոմիտեի աշխատակիցները հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գրասենյակում իսկական «մասկի շոու» են կազմակերպել: Նշենք, որ այն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է: Ինչը չի բավարարում ՀՀ իշխանությանը՝ ընկերության 500 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրը, թե այն, որ Հայկական երկաթուղի ՓԲԸ-ն 2008-ին տրվեց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությանը: Երևանը իսկապես չի հասկանում, որ երկրորդից ազատվելու դեպքում նա կկորցնի առաջինը կամ գուցե դա հատո՞ւկ է անում: Դատելով այն հանգամանքից, որ վերջերս Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Ռուսաստանը պետք է հարմարվի նոր իրավիճակին», դա կարող է լինել ոչ միայն միջադեպ, այլև քաղաքական գծի իրականացում»,- ասվում է հոդվածում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ