23 11 2023

Փաշինյանը հայտարարել էր, թե խիստ է լինելու թիմակիցների ցանկացած արատավոր արարքի նկատմամբ․ «Հրապարակ»

Փաշինյանը հայտարարել էր, թե խիստ է լինելու թիմակիցների ցանկացած արատավոր արարքի նկատմամբ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ՔՊ փակ նիստերում վերջերս քննարկել էին կուսակցականների էթիկայի եւ վարքականոնի խնդիրները, Փաշինյանը հայտարարել էր, թե խիստ է լինելու թիմակիցների ցանկացած արատավոր արարքի, հատկապես կոռուպցիայի նկատմամբ։

ՔՊ-ում կարծում են, որ շուտով սկսվելու է «մանր գլուխներ թռցնելու» փուլը, այսինքն՝ միջին կալիբրի պաշտոնյաներ կձերբակալվեն, որով մի կողմից ցույց կտան, թե չեն հանդուրժում անգամ կոռուպցիոներ թիմակիցներին, մյուս կողմից՝ կփորձեն իրենց ընկած վարկանիշը բարձրացնել։ Պարբերաբար իրականացվող հարցումները, որով իրենց վարկանիշն են ստուգում, կատաստրոֆիկ պատկեր են արձանագրել, համաձայն որի՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հանրապետության մասշտաբով 20 տոկոսից պակաս է, իսկ ՔՊ-ն ավելի ցածր վարկանիշ ունի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ