26 03 2022

«Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է օրենքի փոփոխության նախագիծ․ «Հրապարակ»

«Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է օրենքի փոփոխության նախագիծ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 15-ից ուժի մեջ մտած հակածխախոտային օրենքի համաձայն՝ ծխելն արգելվել է ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում, եւ դա լուրջ խնդիրների առջեւ է կանգնեցրել տնտեսվարողներին։ Առողջապահության նախարարության առաջարկած օրենքի պատճառով փակվել են նաեւ սիգար-բարերն ու նարգիլե-ակումբները, քանի որ այստեղ եւս արգելված է ծխելը։ Արսեն Թորոսյան-Անահիտ Ավանեսյան զույգի ավանտյուրան մեծ թվով մարդկանց բիզնեսին է վնասել։

Բացօթյա սրճարանների խնդիրներն ավելի են սրվելու եղանակները տաքանալուն պես։ Այս նպատակով ԱԺ ընդդիմադիր  «Հայաստան» խմբակցությունը՝ ի դեմս պատգամավոր Արթուր Ղազինյանի, նախաձեռնել է օրենքի փոփոխություն, որով առաջարկում է հանել ծխելու արգելքը սիգար-բարերից ու նարգիլե-ակումբներից, որպեսզի տնտեսության այս ճյուղն իսպառ չվերանա, եւ բյուջեն չզրկվի ահռելի եկամուտներից, որոնք ստանում էր։ Արթուր Ղազինյանը մեզ ասաց, որ նախագիծը կազմել են, բայց դեռ չի դրվել շրջանառության մեջ, հնարավոր է՝ տնտեսական հանձնաժողովով լսումներ անցկացվեն այս թեմայով, որպեսզի շահագրգիռ կողմերի հետ ավելի հստակեցնեն օրենքի բովանդակությունն ու նոր դնեն շրջանառության մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ