21  02  2020

Տնտեսության մեջ լճացում է, անկում կամ իներցիոն աճ․ Ի՞նչ է լինելու 2020-ին։

Տնտեսության մեջ լճացում է, անկում կամ իներցիոն աճ․ Ի՞նչ է լինելու 2020-ին։

Վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2019 թ․-ի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) եռամսյակային և տարեկան տվյալները։  Եվ հենց նույն պահին էլ իր ֆեյսբուքյան էջում խրոխտ գրառում դրանց վերաբերյալ արեց Նիկոլ Փաշինյանը․ «2019 թվականին արձանագրել ենք 7.6 տոկոս տնտեսական աճ: Սա Հայաստանում 2008 թվականից ի վեր արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է:)»։

Թե ի՞նչ է թաքնված տնտեսական աճի վերաբերյալ փաշինյանական թվերի հետևում, թե որքանո՞վ է այն համապատասխանում իրական աճի ցուցանիշին, թե ո՞ր ճյուղերի շնորհիվ է տեղի ունենում իրական աճը և ինչպե՞ս է այն շրջանցում բնակչության գերակշռող մասին, անդրադարձել ենք մեր նախորդ՝ «Ի՞նչ կա տնտեսական աճի «թիվ կրակելու» հետևում» հրապարակման մեջ  Եվ ահա տնտեսական աճն անցած տարի, ըստ վիճկոմի, կազմել է 7,6 տոկոս։

Առաջինն աչքի է զարնում այն, որ վիճկոմն իսկապես ջանք ու եռանդ չի խնայել, որ 2019-ի տնտեսական աճի ցուցանիշը գերազանցի «նախահեղափոխական» 2017 թ․-ի 7,5 տոկոս տնտեսական աճին։ Թեկուզ 0,1 տոկոսով, բայց գերազանցի, որպեսզի «հպարտների» վարչապետը հայտարարարի հերթական «ամենաբարձր» ցուցանիշի մասին։ Նման էժանագին հնարքներով Նիկոլ Փաշինյանը շարունակում է կերակրել իրեն անվերապահ հավատացողներին։ Սակայն, միշտ չէ, որ ամեն ինչ ստացվում է այնպես, ինչպես ինքը կցանկանար։ Այս անգամ դա այն է, որ նա ակամայից հաստատեց 2000-ականներին, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին արձանագրված շատ ավելի բարձր տնտեսական աճը, քան իր «նոր Հայաստանում»։ 

Հաջորդը տնտեսական աճի ոչ ներառական լինելն է, այսինքն, բնակչության մեծ մասի վրա դրա ազդեցության բացակայությունը։ Բացի վերևում հիշատակված հրապարակման մեջ ասվածից, մնում է միայն ավելացնել, թե որքա՞ն է կազմել ծառայությունների ճյուղի՝ «Մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ենթաճյուղի շրջանառությունը։ Գրեթե 395 մլրդ դրամ։ Հստակեցնենք, որ խոսքը բուքմեյքերական գրասենյակներում շրջանառվող գումարներին է վերաբերվում։ Այսինքն, բուքմեյքերական ընկերություններում խաղադրույքների մեջ ներդրվող գումարներն ավելին են, քան հանքարդյունաբերության, էլեկտրաէներգիայի և արտադրության, փոխադրումների, հանային սննդի, տեղեկատվության և կապի, ֆինանսական և ապահովագրական գործունեության, առողջապահության, կրթության և մի շարք այլ ոլորտների շրջանառությունը առանձին առանձին վերցրած։ Համապատասխանաբար՝ այդ նույն ենթաճյուղի բաժինն էլ ՀՆԱ-ում ավելի է, քան հիշատակված մյուս ոլորտներինը։ Ի՞նչ է սա նշանակում։

Սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսության մեջ չկա զարգացում։ Դա փաստում է նաև օտարեկրյա ներդրումների շարունակական նվազումը անգամ 2018-ի համեմատ, գյուղատնտեսության մեջ շարունակվող անկումը, ներմուծման առաջանցիկ աճը արտահանման նկատմամբ։ Ընդ որում, արտահանումը տարվա ամենակտիվ՝ դեկտեմբեր ամսին նվազել է նոյեմբերի համեմատ։ Ներմուծման աճն էլ ապահովվել է ավտոմեքենաների զանգվածային ներմուծման շնորհիվ, որն արդեն իսկ լուրջ խնդիրներ է առաջացրել թե՛ ԵԱՏՄ մեր գործընկերների հետ հարաբերություններում, թե՛ մեր երկրի ներսում։

Միակ դրական պահը մշակող արդյունաբերության մեջ շարունակվող աճն է, որի հիմքերը դրվել են 2016-2017թթ․՝ Կարեն Կարապետյանի ժամանակ։ 2017թ․ թե՛ ընդհանրապես արդյունաբերության, թե՛ մասնավորապես մշակող արդյունաբերության աճը շատ ավելի բարձր է եղել, քան 2019 թ․ին՝ դառնալով բազա ներկայում շարունակվող աճի համար։ Սակայն նման բան հիմա տեղի չի ունենում։ Ներկա իշխանության օրոք չի սկսվել ոչ մի քիչ թե շատ խոշոր ներդրումային ծրագիր, եղածն էլ՝ Ամուլսարի հանքավայրի շահագործումը, կասեցվել է և մնացել անորոշ վիճակում։ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մի քանի արդյունաբերական ձեռնարկությունների հանդիսավոր բացումից ամիսներ անց պարզվել է, որ դրանք չեն գործում և չեն էլ գործել։

Գործարար միջավայրն ուղղակի ոչնչացվում է։

Նիկոլ Փաշինյանի քաղաքական քմահաճույքի համար կազմակերպվող հանրաքվեն ևս մեկ հարված է տնտեսական ակտիվությանը, քանի որ բացի նոր ցնցումներից, այդ միջոցառումից ուրիշ ոչինչ սպասել չի կարելի։ Չենք խոսում դրա աննախադեպ թանկարժեք լինելու մասին՝ մոտ 3,5 մլրդ դրամ։ Գումար, որը տրամադրվելու է պետական բյուջեից և ըստ էության փոշիանալու է։    

Այսինքն, փաստենք, որ վերոնշյալ 7,6 տոկոս տնտեսական աճը, բացի ուռճացված լինելուց, անարդյունավետ կամ ինչպես տնտեսագետներն են ասում՝ «տոքսիկ» աճ է՝ պայմանավորված այնպիսի ճյուղերով, որոնք ոչ միայն չեն նպաստում տնտեսության ակտիվացմանը, այլև բնակչության գումարներ են կլանում։ Հարց է առաջանում՝ ի՞նչ է լինելու 2020-ին։ Երբ ավտոմեքենաների զանգվածային ներմուծումն այլևս չկա, իսկ ծառայություններից բացի, տնտեսության մյուս ճյուղերում կամ լճացում է, կամ անկում, կամ իներցիոն աճ։ Դարձյա՞լ իշխանություն հիմնվելու է բուքմեյքերական գրասենյակներում ծախսվող գումարների վրա և հայտարարելու, որ «ամենաբարձր» աճն ենք ունեցել։ Մինչդեռ ակնհայտ է, որ մեր տնտեսության ներկա վիճակը խիստ անմխիթարական է, և ոչ վիճկոմի նկարած թվերը, ոչ Նիկոլ Փաշինյանի «դուխով» գրառումները իրական վիճակի այդ պատկերը չեն կարող փոխել։

Արա Մարտիրոսյան

* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ