07  09  2019

Ի՞նչ ցույց տվեց ՍԴ որոշումը

Ի՞նչ ցույց տվեց ՍԴ որոշումը

Հայաստանի երկրորդ նախագահ, այսպես կոչված՝ «Մարտի 1-ի նոր գործով» կալանավորված Ռոբերտ Քոչարյանին անմիջականորեն վերաբերող հարցով Սահմանադրական դատարանի որոշումն, ըստ էության նշանակում է, որ նախ՝ կալանքը պետք է դադարեցվի, Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի: Չնայած ՍԴ որոշման իրավաբանական՝ հանրույթան մեծ մասի համար ոչ այնքան դյուրընկալ ու խրթին ձևակերպումներին, իմաստը որոշակի է: Իմաստը հետևյալն է՝ Ռոբերտ Քոչարյանը, որպես ՀՀ նախկին նախագահ, Սահանադրությամբ օժտված է անձեռնմխելիությամբ, այսինքն՝ առնվազն չի կարող կալանավորվել (քրեական հետապնդում նախաձեռնելն ու իրականացնելը դեռ մի կողմ դնենք):

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երեք անգամ, «հեռախոսային դատավարությամբ» կամ ուղղակի պետության ղեկավարի աթոռին հայտնված անձնավորության կապիզներին ու ճնշումներին տեղի տալով, 3 (երեք !!!) անգամ, տարբեր դատական ատյանների որոշմամբ կիրառվել է կալանքը՝ որպես խափանման միջոց: Այն օրենսդրական հիմքը, որը իշխանություններն ու իշխանության իրավակամակատարները վկայակոչել ու գործածել են անձեռնմխելիությամբ օժտված Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու համար, հակասում է Սահմանադրույթանը: Հետևությունը նույնպես միարժեք է՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը պետք է դադարեցվի, երկրորդ նախագահը պետք է կալանքից ազատ արձակվի:

Հակառակ դեպքում, եթե իշխանությունը, ավելի կոնկրետ Նիկոլ Փաշինյանը էլի կապրիզների մեջ ընկնի ու վեթթինգի յորղանը վրան քաշած և գործադիրի ոտի տակ պառկեցված դատարանը այդ կապրիզը կատարելով Ռոբերտ Քոչարյանին շարունակի պահել կալանքի տակ, դա կլինի իրավական բացառիկ բեսպրեդել:

Թե՛ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, թե այլ հրապարակային գործիչներ, իրավաբաններ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, ըստ էության, նույն կերպ են մեկնաբանում ՍԴ որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավայրից ազատ արձակվի, այլապես սա իրավական երկիր չէ ևօրենքն ու Սահմանադրությունը ոչինչ են:

Ուշադրություն է գրավում այն, որ ՍԴ որոշմամբ արձանագրված, հետևաբար, անխտիր կատարման ենթակա այդ հանգամանքը կար նաև 1 տարի ու երկու ամիս առաջ, երբ սկսվեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը, որի միջուկը քաղաքական հակառակորդին մեկուսացնելը, վենդետան է, իշխանության եկած անձի քաղաքական շահերն ու նաև՝ կապրիզը: Խոսքը, ոչ թե քրեական հետապնդում իրականացնելու մասին է, ըստ որում, չնայած, դրա մասին էլ կարող է հիմնավոր խոսք լինել: Խոսքը կոնկրետ կալանավորպման, Ռոբերտ Քոչարյանին ազատությունից զրկելու, ինչպես կյանքը ցույց տվեց՝ խղճուկ ու մանրախնդիր մոտեցեման և գործողության մասին է:

Եթե կան մեղադրանքներ, ապա կարող էին և են առանց կալանքի էլ իրենց ուղղորդված քննությունը կատարել: Առավել ևս, որ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես վայել է ծանրակշիռ ու համարձակ գործչին, իմանալով իրեն ինչ-ինչ մեղադրանք ներկայացնելու մասին, ի՛նքը արտերկրից վերադարձավ Հայրենիք, հայտարարեց, որ պատրաստ է ցանկացած քննության, առանց տրտնջոցի, տղամարդավարի ընդունեց նաև կալանքի անիրավ որոշումը: Թուրքի ագրեսիային դիմակայած ու թուրքին լացացրած առաջնորդը հաստատ ինչ-որ պատեհապաշտներից ու մուտիլովշիկներից ոչ վախեցողն է, ոչ էլ՝ ընկրկողը կամ տեղի տվողը: Նա իրենն ապացուցեց ու ապացուցել է իր թե նախորդած տասնամյակների կենսագրույթամբ ու վարքով, թե անարժանների հրահրած այս վերջին մեկուկես տարվա փորձությունների ընթացքում:

Գանք, սակայն, ՍԴ որոշմանն ու դրա նշանակությանը: Արձանագրվեց մի բան, որը առանց այդ էլ ակնհայտ էր: Խնդիրը այս դեպքում այդ ակնհայտի արձանագրման ստատուսն է՝ Սահմանադրական դատարանի որոշում: Այսինքն՝ անվերապահորեն իրականացման ենթակա, գրանցված անհամապատասխանությունը համապատասխանության բերելու, իսկ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու պարտադիր արդյունքով, քանի որ անմիջականորեն իր իրավունքն է խախտվել:

Հետևո՞ւմ է դրանից, որ Փաշինյանի իշխանությունը կկատարի ՍԴ որոշումը, որքան էլ որ այն իրենց սրտով չէ: Տրամաբանության մեջ՝ ճար չկա, պիտի կատարի, անգամ միկրոֆոնների առաջ ՍԴ որոշման մասին խունջիկ-մունջիկ մեկնաբանություն տվող Փաշինյանի արդարադատության ջահել նախարարը ընդունեց, որ ՍԴ որոշումը ենթակա է կատարման:

Բայց տեսի, թե անտեսի, ՍԴ որոշումը ևս մեկ անգամ ու արդեն շատ ավելի որոշակի ցույց տվեց թե հասարակությանը, թե նաև այս պրոցեսին հետևող միջազգային հանրույթանը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը բացառապես քաղաքական է, դա ունի քաղաքական պատճառներ ու նպատակներ: Այո, նպատակներ, որոնց շարքում են Փաշինյանի սմքած ու օր-օրի, շագրենակաշու նման կռկվող վարկանիշի պահպանումը, իշխանության սանձարձակ պոպուլիզմին ու կործանարար քաղաքականությանը քննադատող, ընդդիմադիր մի շարք ուժերի համախմբման ունակ գործչին «փակի տակ» պահելն ու հնարավոր ընդդիմադիր ուժեղ բլոկի ստեղծումը կանխելը: 

Բայց «թավշափոխանների» այդ վերջին նպատակը արդեն տապալված է, քանի որ նրանց հակաքոչարյանական մոտեցումները կարող են միայն թեթևակի հետաձգել հակաիշխանական, հակապոպուլիստական ու հակապատեհապաշտական ուժերի համախմբումը, այն էլ՝ շատ կարճ ժամանակով հետաձգել: «Կոնսեսնուս՝ - 1-ը», Քոչարյանի՝ կալանքի տակ գտնվելու պայմաններում անգամ, բավականին արագ ու որոշակի ուրվագծվել է:

Ճտերին աշնանն են հաշվում, հեղափոխական թրաշն էլ՝ գարնանն են սափրում:

Հարութ Մինասյան

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ