05  09  2019

Չմարսելով Պուտինի շնորհավորանքը

Չմարսելով Պուտինի շնորհավորանքը

Նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան 65-ամյակի առթիվ ուղղված շնորհավորանքները պարզապես շնորհավորանքներ չէին: Հայ գործիչներից, հանրաճանաչ դեմքերից անհատական ու քաղաքացիական իրական խիզախություն էր պահանջվում, ոչ «գլխարկային» դուխովություն՝ հրապարակավ շնորհավորելու համար երկրի նախկին ղեկավարին, որ երկրի ներկայիս ղեկավարի կողմից անձնական թշնամի է հռչակված ու Փաշինյանի կապրիզով՝ բանտում է: Բոլոր այդ գործիչներն ու հանրային դեմքերը շատ լավ հասկանում էին, թե փաշինայանական պրոպագանդան ու «ֆեյք-զոմբի-գրուփը» ինչ թույնութարախ էր ժայթքելու իրենց հասցեին: Բայց մարդիկ չվախեցան, չերկնչեցին ու արտահայտեցին, ասացին այն, ինչ ցանկանում էին ասել, լինի դա Վազգեն Մանուկյանը, Արթուր Աբրահամը, թե հայկական միջավայրում ապրող ու գործող ցանկացած հայենակից, որ նույնքան հայտնի չէ, բայց ոչ պակաս, երբեմն ավելի մեծ չափով համարձակություն ունի իր ֆեյսբուքյան տիրույթում բացեիբաց արտահայտվելու համար:

Այդ ամենի հետ, առանձնահատուկ ուշադրության է արժանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ռոբերտ Քոչարյանին հղած շնորհավորանքը՝ տոկունության մաղթանքով և ինչպես հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, այնպես էլ՝ տարածաշրջանում կայունության ապահովման առումներով ունեցած ներդրման և ջանքերի մասին ընդգծումով: Առաջին անգամը չէ, անշուշտ, որ Ռուսաստանի նախագահը շնորհավորում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, դրսևորելով իր անհատական գնահատելի որակը, որ նեղության պահին երես չի թեքում մի գործչից, ում հետ, որպես պետության ղեկավարներ՝ աշխատանքային համագործակցության փորձից, նաև բարեկամական կամ ընկերական հարաբերություններ ունի: Բայց Ռուսաստանի ղեկավարի դեպքում նման շնորհավորանքը միշտ էլ ավելին է, քան պարզապես մարդկային հարաբերությունների դրսևորումը: Դա անխուսափելիորեն քաղաքական ակտ է նաև: Նույնիսկ եթե մի պահ ենթադրենք, թե ինքը՝ Պուտինը դրա մեջ կամ տակ քաղաքական ենթատեքստ չի դրել (ինչն այդպես չէ, բայց՝ ենթադրենք), մեկ է, մյուս բոլորը հաղորդում, տեսնում ու բացահայտում են այդ ենթատեքստը, անգամ՝ ենթատեքստերը, մեսիջները

Այստեղ հետաքրքիր է այն, թե Ռոբերտ Քոչարյանին, արդեն կարելի է կրկնակի պնդմամբ ասել՝ օրենքի խախտումով կալանավորած փաշինյանական իշխանությունը ինչպե՞ս է արձագանքում այդ ամենին: Այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն ու, որոշակի չափով նաև մեր պետությունը հիմար կացության մեջ է դրել, նա միայն իր իսկ անխոհեմ և իմպուլսիվ քայլերին կամ մարմնաշարժումներին է պարտական: Բայց հիմար կացությունից ելքը ամենևին էլ նոր հիմարություններ անելը չէ: Այնինչ, Փաշինյանը, եթե ոչ անձամբ, ապա իր «հեղափոխական բաժնետերերի» միջոցով շարունակում է փայլատակել:

Վերցնենք, օրինակ, «հեղափոխության» այնպիսի բաժնետիրոջ, ինչպիսին Դանիելն է, Իոաննիսյանը: Դե, բաժնետիրական պահը պարզ է, հենց այնպես պետական գանձարանից 16-17 միլիոն դրամ չեն բաշխում: Սորոսականի համարում ունեցող սույն իշխանական գործիչը դնում ու ֆեյսբուքային գրառմամբ սպառնում է, թե՝ Պուտինը եթե գա ու բանտում Ռոբերտ Քոչարյանին տեսակցի, թող զգույշ լինի կարողա բանտախցի դուռն իր վրա էլ կփակեն: Այս դեպքը միանգամից հիշեցրեց վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրողի Պուտինին ուղղված վիրավորական արտահայտությունների պատմությունը։ Մի երկու օրից, թե՝ բա կատակ էի արել:

Նման պահվածքի ծիծաղելիության աստիճանն այնքան բարձր է, որ լրացուցիչ մեկնաբանության կարիք էլ չի զգացվում: Փոխարենը, շատ լավ մատնում է այն, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ նրա «թավշի» շահառուներն ուղղակիորեն «վառված» են Պուտինի և այլ շնորհավորողների քայլից, իրենց տեղը չեն գտնում ու նյարդային անկանոն շարժումներ են անում: Նման մի «շարժում» էլ Ռուսաստանում հետապնդվող համարվող մեկին Հայաստանում փախստականի կարգավիճակ տալը: Մեկին, ում մասին սոցցանցերի ակտիվ օգտատերերը նշում են, որ առանձնացել է հակահայկական, ֆաշիստական արտահայտույթուններով ու գործունեությամբ:

Փաշինյանն ու իր իմաստակները կարծում են, թե դրանով Պուտինին վատություն արեցին, մինչդեռ, ինչպես ամեն անգամ, առաջին հերթին վատություն են անում Հայաստանի Հանրապետությանը, նաև՝ իրենք իրենց, իրենց իշխանությանը և վարկանիշին:

Ռուսաստանում, իհարկե, գնահատել են Փաշինյանի՝ Լեհաստան չգնալը, ինչի մասին Զախարովան խոսեց: Բայց դա չի նշանակում, որ չեն գնահատել շիշկինյան գլուխկոնծին: Ամեն գնահատական չէ, որ բացեիբաց է ասվում: Գնահատականներ կան, որ գործողության տեսքով են դրսևորվում:

Փաշինյանն, իհարկե, կարող է նորանոր «փուչիկ-թեմաներ» նետել հասարակությանը՝ տեսնելու համար, թե որը կգործի, որի վրա «ամուլսարի խորոված» անել: Բայց չպետք է մոռանալ, որ ստի ոտը կարճ է, քայլվածքը՝ շորորուն, իսկ ուղին... փակուղի:

Հարութ Մինասյան

Նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան 65-ամյակի առթիվ ուղղված շնորհավորանքները պարզապես շնորհավորանքներ չէին: Հայ գործիչներից, հանրաճանաչ դեմքերից անհատական ու քաղաքացիական իրական խիզախություն էր պահանջվում, ոչ «գլխարկային» դուխովություն՝ հրապարակավ շնորհավորելու համար երկրի նախկին ղեկավարին, որ երկրի ներկայիս ղեկավարի կողմից անձնական թշնամի է հռչակված ու Փաշինյանի կապրիզով՝ բանտում է: Բոլոր այդ գործիչներն ու հանրային դեմքերը շատ լավ հասկանում էին, թե փաշինայանական պրոպագանդան ու «ֆեյք-զոմբի-գրուփը» ինչ թույնութարախ էր ժայթքելու իրենց հասցեին: Բայց մարդիկ չվախեցան, չերկնչեցին ու արտահայտեցին, ասացին այն, ինչ ցանկանում էին ասել, լինի դա Վազգեն Մանուկյանը, Արթուր Աբրահամը, թե հայկական միջավայրում ապրող ու գործող ցանկացած հայենակից, որ նույնքան հայտնի չէ, բայց ոչ պակաս, երբեմն ավելի մեծ չափով համարձակություն ունի իր ֆեյսբուքյան տիրույթում բացեիբաց արտահայտվելու համար:

Այդ ամենի հետ, առանձնահատուկ ուշադրության է արժանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ռոբերտ Քոչարյանին հղած շնորհավորանքը՝ տոկունության մաղթանքով և ինչպես հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, այնպես էլ՝ տարածաշրջանում կայունության ապահովման առումներով ունեցած ներդրման և ջանքերի մասին ընդգծումով: Առաջին անգամը չէ, անշուշտ, որ Ռուսաստանի նախագահը շնորհավորում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, դրսևորելով իր անհատական գնահատելի որակը, որ նեղության պահին երես չի թեքում մի գործչից, ում հետ, որպես պետության ղեկավարներ՝ աշխատանքային համագործակցության փորձից, նաև բարեկամական կամ ընկերական հարաբերություններ ունի: Բայց Ռուսաստանի ղեկավարի դեպքում նման շնորհավորանքը միշտ էլ ավելին է, քան պարզապես մարդկային հարաբերությունների դրսևորումը: Դա անխուսափելիորեն քաղաքական ակտ է նաև: Նույնիսկ եթե մի պահ ենթադրենք, թե ինքը՝ Պուտինը դրա մեջ կամ տակ քաղաքական ենթատեքստ չի դրել (ինչն այդպես չէ, բայց՝ ենթադրենք), մեկ է, մյուս բոլորը հաղորդում, տեսնում ու բացահայտում են այդ ենթատեքստը, անգամ՝ ենթատեքստերը, մեսիջները:

Այստեղ հետաքրքիր է այն, թե Ռոբերտ Քոչարյանին, արդեն կարելի է կրկնակի պնդմամբ ասել՝ օրենքի խախտումով կալանավորած փաշինյանական իշխանությունը ինչպե՞ս է արձագանքում այդ ամենին: Այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն ու, որոշակի չափով նաև մեր պետությունը հիմար կացության մեջ է դրել, նա միայն իր իսկ անխոհեմ և իմպուլսիվ քայլերին կամ մարմնաշարժումներին է պարտական: Բայց հիմար կացությունից ելքը ամենևին էլ նոր հիմարություններ անելը չէ: Այնինչ, Փաշինյանը, եթե ոչ անձամբ, ապա իր «հեղափոխական բաժնետերերի» միջոցով շարունակում է փայլատակել:

Վերցնենք, օրինակ, «հեղափոխության» այնպիսի բաժնետիրոջ, ինչպիսին Դանիելն է, Իոաննիսյանը: Դե, բաժնետիրական պահը պարզ է, հենց այնպես պետական գանձարանից 16-17 միլիոն դրամ չեն բաշխում: Սորոսականի համարում ունեցող սույն իշխանական գործիչը դնում ու ֆեյսբուքային գրառմամբ սպառնում է, թե՝ Պուտինը եթե գա ու բանտում Ռոբերտ Քոչարյանին տեսակցի, թող զգույշ լինի կարողա բանտախցի դուռն իր վրա էլ կփակեն: Այս դեպքը միանգամից հիշեցրեց վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրողի Պուտինին ուղղված վիրավորական արտահայտությունների պատմությունը։ Մի երկու օրից, թե՝ բա կատակ էի արել:

 

Նման պահվածքի ծիծաղելիության աստիճանն այնքան բարձր է, որ լրացուցիչ մեկնաբանության կարիք էլ չի զգացվում: Փոխարենը, շատ լավ մատնում է այն, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ նրա «թավշի» շահառուներն ուղղակիորեն «վառված» են Պուտինի և այլ շնորհավորողների քայլից, իրենց տեղը չեն գտնում ու նյարդային անկանոն շարժումներ են անում: Նման մի «շարժում» էլ Ռուսաստանում հետապնդվող համարվող մեկին Հայաստանում փախստականի կարգավիճակ տալը: Մեկին, ում մասին սոցցանցերի ակտիվ օգտատերերը նշում են, որ առանձնացել է հակահայկական, ֆաշիստական արտահայտույթուններով ու գործունեությամբ:

Փաշինյանն ու իր իմաստակները կարծում են, թե դրանով Պուտինին վատություն արեցին, մինչդեռ, ինչպես ամեն անգամ, առաջին հերթին վատություն են անում Հայաստանի Հանրապետությանը, նաև՝ իրենք իրենց, իրենց իշխանությանը և վարկանիշին:

Ռուսաստանում, իհարկե, գնահատել են Փաշինյանի՝ Լեհաստան չգնալը, ինչի մասին Զախարովան խոսեց: Բայց դա չի նշանակում, որ չեն գնահատել շիշկինյան գլուխկոնծին: Ամեն գնահատական չէ, որ բացեիբաց է ասվում: Գնահատականներ կան, որ գործողության տեսքով են դրսևորվում:

Փաշինյանն, իհարկե, կարող է նորանոր «փուչիկ-թեմաներ» նետել հասարակությանը՝ տեսնելու համար, թե որը կգործի, որի վրա «ամուլսարի խորոված» անել: Բայց չպետք է մոռանալ, որ ստի ոտը կարճ է, քայլվածքը՝ շորորուն, իսկ ուղին... փակուղի:

 

Հարութ Մինասյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ