01  08  2019

Խոսքից հետ կանգնելու նուրբ արվեստը

Խոսքից հետ կանգնելու նուրբ արվեստը

Օգոստոսի 1-ին կայացավ «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հայցի քննությունն՝ ընդդեմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի: «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը հայց էր ներկայացրել ընդդեմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ պահանջելով դատարանից՝ պարտավորեցնել ՀՔԾ պետին՝ հերքել վերջինիս կողմից հնչեցրածը որակելով զրպարտանք, այն որ գործի քննության շրջանակներում Հարությունյանը պարկուճներ է  կեղծել, և  Մարտի 1-ի գործի քննությունն ընթացել է այն ուղղությամբ, որպեսզի կոծկվեն իրական նյութերն ու կոտրվի գործի ողնաշարը:

Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Սասուն Խաչատրյանի ներկայացուցիչ Էդգար Կոտոյանն ասաց, որ Սասուն Խաչատրյանի կողմից արված արտահայտությունները վերաբերում են կոնկրետ քրեական գործի քննության ընթացքին, այլ ոչ թե Վահագն Հարությունյանին. «Սասուն Խաչատրյանի արտահայտություններում որևէ ակնարկ չկա Վահագն Հարությունյանի վերաբերյալ»:

Սա, թերևս, զրամանալի չէր, քանի որ առաջին դեպքը չէր, որ իշխանության ներկայացուցիչները խոսում են, իբրև սենսացիոն հայտարարություններ են անում, սակայն հետո երբ գործը հասնում է դատական պրոցեսի՝ պարզվում է, որ այդ հայտարարություններում նկատի չեն ունեցել այն ինչ ասել են:

Իշխանության կողմից նման հայտարարությունները բազմաթիվ են: Օրինակներից մեկն էլ Փաշինյանի Ֆրանսիայում արված հետևյալ արտահայտությունն էր. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել. «ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած», իսկ արդեն դատարանում, երբ դատական կարգով պատիվ են պահանջում և հերքում, իր ներկայացուցիչն ասում է, որ Փաշինյանը Քոչարյանին նկատի չի ունեցել:

Այս օրինակները փաստում են, որ իշխանությունների կողմից սովորություն է դարձել մարդկանց ծանր մեղադրանքներ վերագրել և այնուհետև հանգիստ ասել, թե կոնկրետ անձի նկատի չեն ունեցել: Այսպիսին է ՀՀ նոր իշխանությունը. անպատասխանատու վարքագիծ իրենց իսկ հնչեցրած հայտարարություններին:

Բազմաթիվ այլ հայտարարություններ ու արտահայտություններ են հնչել թե՛ վարչապետի և թե՛ իշխանության բարձր խավի մակարդակով, սակայն մինչև օրս որևէ ընթացք չի տրվել այդ հայտարարություններին, ԱԱԾ-ից նյութեր անհետանալ, օտարերկրյա գործակալներ… որոնք մինչ օրս այդպես էլ մնացին չբացահայտված: Համենայնդեպս կարող ենք փաստել, որ մեր իշխանավորները իրոք որ տիրապետում են խոսքից հետ կանգնելու նուրբ արվեստին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ