18  05  2019

Խուճապի են մատնվել

Խուճապի են մատնվել

Խուճապի մատնված Փաշինյանի իշխանությունում հեղափոխական իրավիճակ է։ Ռեժիմն այլևս չի կարողանում կառավարել հին ձևով և ամեն ինչ թավշյա ռեպրեսիաներով ու ապօրինի բանտարկություններով «ապահովված» վերահսկողությունից դուրս է գալիս, իսկ թավիշից ազատ և երկիրն ու ազգը պաշտպանելու անկոտրում ոգի ունեցող քաղաքացինորն այլևս չեն ուզում ապրել սուտՆիկոլի բռնակալած իշխանավարման պայամաններում։ Եվ այս իրավիճակում թավշյա վերնախավը ծայրահեղական ու ազգամիջյան ատելություն հրահրելու հակասահմանադրական դրսևորումներ է ունենում։

Մասնավորապես, շաբաթ առավորտան իմքայլական պատգամավոր Հայկ Զարեհի Սարգսյանն իր պատգամավորական գործունեությունից չբխող, հակասահմանադրական ու կոպտորեն բազում օրենքներ խախտող կոչ է տեղադրել համացանցում. «Չի կարելի թույլ տալ, որ Երևանը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարվար մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն։ Միայն ժողովրդի ստվար զանգվածն ու նրա ահագնացող ցասումը կստիպեն դատավորին` արդար որոշում կայացնել»։

Սա ոչ միայն Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտում է և ուղղակի զրպարտություն, այլ նաև դատարանի նկատմամբ ուժային միջոցներով ուղղակի ճնշում գործադրելու հանցավոր, հակասահմանադրական և սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու ուղղակի կոչ։ Ամենածայրահեղական տրամություններ ունեցող «հեղափոխականներն» ու Փաշինյանի նույնիսկ ամենահլու կամակատար դատախազներն անգամ առայսօր մարտիմեկյան զոհերին նույնիսկ հեռավոր առնչության մեղադրանք չեն ներկայացրել նախագահ Քոչարյանին։ Մինչդեռ բազում են պնդումներն ու ապացույցները, որ բողոքի հանրահավաքին մասնակցած ցուցարարներին անհնազանդության ու զինված բախումների է հրահրել հենց Նիկոլ Փաշինյանը` իր քաղաքական առաջնորդ ու հոգեհայր Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանով։

Եթե Փաշինյանը տեղյակ չէ իր մատների շարժումներով ղեկավարվող խորհրդականական սեփական խամաճիկային խմբակցության պատգամավորի ու իր խորհրդականի եղբոր այս արարքի` պետության ու ժողովրդի համար ճակատագրական որոշում կայացնելու փուլում գտնվող դատարանի վրա բիրտ ու բռնի ճնշում գործադրելու սադրիչ քայլի մասին, ուրեմն վարչապետը չի տիրապետում իրավիճակին ու վայրկյան առաջ պետք է հրաժարական տա։ Իսկ եթե թշնամանք հրահրող ու սահմանադրական կարգը տապալելու կոչ անողները գործում են Փաշինյանի հրամանատարությամբ, ապա նրանց ու հրամանատարին անհապաղ անհրաժեշտ է կալանավորել` հասարակական ու պետական խիստ վտանգավորության համար։

Իսկ եթե դատախազությունը քրեական գործ չհարուցի (քանի որ արդեն եղել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի` հանցագործության մասին պաշտոնական հայտարարությունը), ապա ինքնին կապացուցվի, որ դատական ու իրավապահ համակարգը ղեկավարվում է հեռախոսային հեռակառավարմամբ. ինչը ևս հանցագործություն է։

 Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ