23 04 2024

Կանայք գոհ են Սասունից. Politik

Կանայք գոհ են Սասունից. Politik

Politik.am-ը գրում է.

Այսօր իշխանություններին սպասարկող Սասուն Միքայելյանի ղեկավարած ԵԿՄ անդամների մասնակցությամբ երկրորդ միջադեպն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս անգամ Սասուն Միքայելյանի ղեկավարած ԵԿՄ մեքենայի վարորդը քշել է քաղաքացիների վրա, որի հետևանքով վնասվածք է ստացել երկու քաղաքացի՝ գլխի և ոտքի շրջանում։

Այս հանցագործությունը հետևանքն է այն բանի, որ նախորդ միջադեպը այդպես էլ իրավապահների ուշադրությանը չարժանացավ։ Նախորդ անգամ էլ ԵԿՄ-ականները մեքենան քշել էին քաղաքացիների վրա և ծեծկռտուք էին հրահրել։

Դեպքի մասով ոչ մի քայլ չիրականացրեց դատախազությունը` Աննա Վարդապետյանի գլխավորությամբ։ Ու սա մի պարագայում, երբ դատախազությունը քրեական գործեր է հարուցում ՔՊ-ի մասին սոցիալական ցանցերում ճշմարտությունը ասելու համար։ Չխոսեց նաև Աննա Վարդապետյանի ընկերուհի ՄԻՊ-ը։ Նա ևս իրեն չտեսնելու է տալիս, երբ բռնության են ենթարկվում ընդդիմադիր քաղաքացիներն ու գործիչները։ Ակնհայտորեն այս միջադեպերով երկու կանանց էլ դուր է եկել Սասունի արածը ու իրենց հիացմունքը արտահայտում են լռությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ