16  09  2016

Քննարկում. Ի՞նչ ստացավ ու ի՞նչ հանձնեց Հովիկ Աբրահամյանը



Սեպտեմբերի 9-ին հրաժարական տվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որին փոխարինեց Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Նա իր առաջին ելույթում հայտարարեց, որ Հայաստանի տնտեսության վիճակը չափազանց ծանր է:

Ինչո՞ւ է Հայաստանի տնտեսության վիճակը ծանր, ինչպիսի՞ տնտեսություն են Հայաստանի նախկին վարչապետները միմյանց փոխանցել, և ի՞նչ է ստացել Կարեն Կարապետյանը:

Yerevan.Today-ի տաղավարում անցկացված քննարկման ժամանակ անդրադարձել ենք Հայաստանի տնտեսական և քաղաքական մի շարք ցուցանիշների՝ 2008 թվականից մինչ օրս:

Այս ամենից գլխավոր եզրահանգումը, որ կարելի է անել, այն է, որ Հայաստանի՝ վերջին երկու կառավարություններին այդպես էլ չհաջողվեց հասնել նախաճգնաժամյան՝ 2008 թվականի տնտեսական ցուցանիշներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ