30  06  2016

Քննարկում. Ինչքանո՞վ է ռուս-թուրքական նոր մերձեցումը վտանգում մեր շահերը



Թուրքիայի նախագահ Էրդողանը ժխտելով բազմիցս արած ամպագորգոռ հայտարարությունները, թե Ռուսաստանը կրակի հետ է խաղում, ի վերջո ստիպված եղավ ներողություն հայցել: Ռուսաստանում սրտատրոփ սպասում էին դրան, և մեկ օր անց երկու երկրների նախագահների 40 րոպե տևած հեռախոսային զրույցով նրանք վերջ տվեցին յոթամսյա թշնամությանը:

Ի՞նչ վտանգներ են ստեղծվում այդ նոր մերձեցումից մեր երկրի համար, հատկապես որ հայտարարվում է, թե «բարիշացնող քավորը» Իլհամ Ալիևն է: Եվ առհասարակ՝ Սանկտ Պետերբուրգյան բանակցություններից հետո ի՞նչ է սպասվում Հայաստանին և Ղարաբաղին, որոնք են մեր ամենահրատապ անելիքները, որպեսզի չկրկնվի 20-րդ դարի քսանականների սովետա-թուրքական տանդեմի՝ Հայաստանի վրա իրագործած ագրեսիան: Ի՞նչ ռեսուրսներ ունենք դրա համար, արդյո՞ք Հայաստանն ունի անվտանգության երաշխավոր նոր հնարավոր գործընկերների կարի՞ք:

Այս և բազմաթիվ այլ հարցեր ենք քննարկել ԵՊՄՀ Իրավունքի և քաղաքագիտության ամբիոնի վարիչ Լևոն Շիրինյանի հետ Yerevan.Today-ի տաղավարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ