01  03  2017

Քննարկում. Քննարկում ենք Ծառուկյան դաշինքի տնտեսական ծրագիրը



Մոտենում է խորհրդարանական նախընտրական քարոզարշավը: Ընտրապայքարին մասնակցող կուսակցությունները դեռ չեն ներկայացրել ծրագրերը, սակայն տարբեր խնդիրների շուրջ առանձին դրույթներ հրապարակել են: «Ծառուկյան» դաշինքը, օրինակ, հրապարակեց տնտեսական բլոկի 15 կետ, որոնց վրա հիմնվելու է դաշինքի քարոզչությունը և ընտրվելու պարագայում՝ գործունեությունը:

Դրանք են՝ կենսաթոշակների և նվազագույն աշխատավարձի կտրուկ բարձրացում, հոսանքի և գազի սակագների նվազեցում, փոքր բիզնեսին հարկերից ազատում և այլն:

Այս ամենը, ըստ տնտեսական վերլուծաբանների, դժվար իրագործելի է՝ հաշվի առնելով, որ դրանք պահանջում են 1.5 մլրդ դոլարից ավելի գումար, ինչը պետությունը չունի: Դաշինքի անդամ, պատգամավորության թեկնածու, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, սակայն, պնդում է, որ այդ ծրագրերը հնարավոր է իրականացնել և նշում է որոշ ուղիներ:

«Ծառուկյան» դաշինքի ներկայացրած տնտեսական առաջնահերթությունները Yerevan.Today-ի տաղավարում քննարկել ենք Վարդան Բոստանջյանի հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ