28 02 2020

Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին օրենքը՝ ԱԺ օրակարգում․ ՈւՂԻՂ



Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է անում՝ խորհրդարանի նիստերի օրակարգում հարցեր ներառելու համար։

Քննարկվելու են հետևյալ նախագծերի փաթեթները․

1․ Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին։

2․ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» այաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին։

3․ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

4․ «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին։

5․ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

6․ «Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների առաջացման դեպքում դրանց հետևանքների վերացման փոխօգնության պատրաստակամության ապահովման ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին

Հանձնաժողովի նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ