26 12 2019

Դատարանը հրապարակում է Արմեն Թավադյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը․ ՈւՂԻՂ



Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում հրապարակվում է 5-րդ ալիք հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։

Դատարանը դեկտեմբերի 25-ից քննում է հարցը։

«Առ այսօր որևէ ինֆորմացիա չենք ստացել քննիչից, թե ինչ է արել պարոն Թավադյանը, որ մեղադրվում է այս արարքի մեջ։ Հիմքեր նշված չեն, մեկ անձի կիսատ-պռատ ցուցմունքներ են, ընդ որում, դրա մի մասը փակված է, մի մասը փակված չէ, որի դեմ առարկություն ներկայացրինք, որ այս որակի նյութով չի կարելի մարդուն կալանավորել»,- նիստից հետո լրագրողներին ասել էր Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ «Քննինչն իր կողմից կազմված փաստաթուղթը ներկայացրել է որպես կալանավորման հիմաք, որևէ ապացույց չի ներկայացրել։ Չկա որևէ ապացույց»,- ասել էր նա՝ հավելելով, որ ամբողջ գործը կառուցված է մեկ անձի ցուցմունքի վրա։ «Վստահ եմ, որ մեր բոլոր փաստարկները դատարանը հասկացել է, ընկալել է։ Չեմ տեսնում հիմք, որ դատարանը այլ որոշում կայացնի, քան ձերբակալությունն ապօիրինի ճանաչելը և ձերբակալության սահմանափակումը վերացնելը»,- ասել էր փաստաբանը։

Առաջարկում ենք իրադարձություններին ծանոթանալ ուղիղ հեռարձակմամբ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ