19  11  2019

ԱԺ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ է ընտրում. Ուղիղ



Հայաստանի Ազգային ժողովը նոյեմբերի 19-ին շարունակում է իր հերթական նիստերը: Նախորդ շաբաթվա ընթացքում խորհրդարանը չհասցրեք քննարկել օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը:

2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումները ընդմիջվել են առնվազն 4 օրով, որպեսզի պատգամավորներն ու խմբակցություններն իրենց առաջարկները կարողանան ներկայացնել 24 ժամվա ընթացքում:

Նախօրեին ԱԺ-ն քննարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների հարցը:

Կառավարությունն այդ պաշտոնում առաջարկել է Լիլիթ Ալեքսանյանի թեկնածությունը: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Էդգար Շաթիրյանի, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան»-ը՝ Հայկուհի Հարությունյանի թեկնածությունները: Բարձրագույն դատական խորհուրդը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Արամայիս Փաշինյանի թենկածությունը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների գաղտնի ընտրությունները տեղի են ունենալու այսօր՝ ժամը 12:00-13:00-ը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ