13  11  2019

Հանրային խորհուրդը քննարկում է Ստյոպա Սաֆարյանի հարցը․ ՈւՂԻՂ



Հանրային խորհրդում տեղի է ունենում քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովի նիստ: Օրակարգում LIVEnews.am կայքի լրագրող Թագուհի Ասլանյանի դիմումի քննարկումն է, որին միացել են երեք տասնյակից ավելի լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Լրագրողի դիմումը վերաբերում է Հանրային խորհրդի անդամ, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կողմից ս․թ․հոկտեմբերի 29-ին իր գրասենյակում նախաձեռնված քննարկմանը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունն արգելելու, վերջիններիս մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, լրատվամիջոցներն անվանարկելու և երկու կին լրագրողների հասցեին անձնական վիրավորանքներ հասցնելու հարցին: Լրագրողը ՀԽ է դիմել նոյեմբերի 4-ին: ՀԽ նախագահի կողմից դիմումը վերահասցեագրվել է ՀԽ քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողով:

Քննարկումն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ