22 10 2019

Դատարանը քննում է Արսեն Բաբայանի ձերբակալման դեմ բողոքը. ՈւՂԻՂ․News.am



News.am-ը գրում է․ «Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քննում է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքը։

Ի աջակցություն Բաբայանի՝ դատարանի դիմաց են հավաքվել «Ադեկվադ» կուսակցության, «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամները, ինչպես նաև Բաբայանի ընկերներն ու այլ մարդիկ՝ ի աջակցություն Արսեն Բաբայանի: 

 Ձերբակալման որոշման իրավաչափության հարցը դատարանում վիճարկում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Բաբայանը ձերբակալվել է երեկ՝ հոկտեմբերի 21–ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը)  նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Խոսքը վերաբերվում է ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքին։ Գործը, որով կասկածվում է Բաբայանը,  միացվել է ՀՔԾ–ում քննվող իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ