07  10  2019

Փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում դատավոր Դանիբեկյանին․ ՈւՂԻՂ



Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկնարկում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով հերթական նիստը։

Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։

Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին նախորդ դատական նիստին հայտնել էր պաշտպան Հայկ Ալումյանը՝ պատճառաբանելով Ռ․ Քոչարյանի նկատմամաբ դատավորի դրսևորած վարքագիծը։

Դատական նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

13։25

Հայկ Ալումյանը ներկայացնում է դատավոր Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն

Ինքնաբացարկի հիմքերը երկուսն են՝ 

1․ Դանիբեկյանը սույն գործը քննելու համար չի կարող պատշաճ դատարան համարվել

2․ Դանիբեկյանը կանխակալ բացասական երաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

13։18

Դատական նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն իրականացրեցին բողոքի ակցիա ի պաշտպանություն կալանավորված Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի։

Երկրորդ նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ դատավոր Դանիբեկյանի գործողությունների արդյունքում կալանավորվել են Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը։ Ըստ էության, նրանք ևս քաղբանտարկյալներ են։ Փաստաբանը հայտարարեց, որ կիրառվել են երկակի ստանդարտներ։

13։00

Դատարանի դահլիճ մտած Ռոբերտ Քոչարյանին աջակիցները դիմավորեցին երկարատև հոտնկայս ծափահարություններով և «հերոս» վանկարկումներով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ