27 06 2019

Հարկային արտոնություններ, գույքի օտարում, բանակից տարկետում․ գործադիրի նիստը



Հունիսի 27-ը կառավարության հերթական նիստի օրն է։ Գործադիրի օրակարգում ներառվել է 51 հարց, որից 35-ը չզեկուցվող, 2-ը՝ գաղտնի։

Գործադիրը՝

Փոփոխություն կանի նախկինում ընդունած որոշումներում։

Վերաբաշխում կանի պետական բյուջեում։

Գումար կհատկացնի վարչապետի աշխատակազմին, առռողջապահության, արտակարգ իրավիճակների նախարարություններին, Արարատի մարզպետարանին։

Հարկային արտոնություններ կտա մի շարք ընկերությունների։

Մի շարք քաղաքացիների բանակից տարկետում կտա։

Կառաջարկի մի շարք օրենսդրական փոփոխություններ և կարծիք կհայտնի պատգամավորների առաջարկած փոփոխությունների վերաբերյալ։

Կօտարի պետական գույք։

Լիլիթ Արզումանյանին կհաստատի թատերական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում։

Կհայտարարի վարժական հավաքներ։

Կառավարության նիստի օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ։ 

Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ