26  06  2019

Բնակարանների անհատույց օտարում, հուշատախտակի տեղադրում. Երևանի ավագանու նիստը. ՈՒՂԻՂ



Ընթանում է Երևանի ավագանու հերթական նիստը, որի օրակարգում ներառված է 9 հարց:

Նիստի ընթացքում քննարկվելու է Սողոմոն Բալյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման հարցը:

Երևան համայնքի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2018 թվականի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման ուղղությունները և Երևանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը հաստատելու մասին:

«Երևանտրանս» և «Ձևավորում» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2017 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով հաշվարկված շահութաբաժինների վճարումը Երևանի բյուջե սահմանված ժամկետում չկատարելու համար տոկոսների հաշվարկումից ու վճարումից ազատելու մասին:

Երևան համայնքի սեփականություն համարվող Չեխովի փողոցի հ.24 շենքի հ.11 բնակարանն անհատույց օտարելու մասին:

Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի փետրվարի 8-ի N182-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին և այլ հարցեր:

Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ