20  06  2019

Ներքին, արտաքին ու դատաիրավական իրավիճակը՝ վերջին մեկ տարում․ Կոնֆերանս․ ՈւՂԻՂ



Երեք սեկցիաներով անցկացվող պանելային քննարկումները նվիրված են Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, արտաքին և անվտանգային խնդիրներին, ինչպես նաև մեր երկրում սկիզբ առած դատաիրավական համակարգի վերափոխումներին։ Պանելային քննարկման մասնակիցների զեկույցներին կհետևի կարծիքների փոխանակում հրավիրված մասնագետների և դահլիճում ներկա այլ մասնակիցների հետ։

Մասնակցում են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԳԽ, ԱԺ նախկին պատգամավոր, Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը, «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը, «Այլընտրանքային նախագծեր խումբ» կենտրոնի ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, վերլուծաբան Կարեն Բեքարյանը, քաղաքագետներ Սուրեն Սարգսյանը, Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Երվանդ Վարոսյանը, Տիգրան Աթանեսյանը, իրավական հարցերով փորձագետ Արմեն Սաքապետոյանը և այլք։

Կոնֆերանսի աշխատանքներն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ