19  06  2019

Ուղիղ միացում՝ Վերաքննիչ դատարանից



16:00

Դատական նիստը հետաձգվեց, այն կշարունակվի հունիսի 20-ին ժամը 14:00-ին:

15:15

Դատարանը թույլ տվեց տուժողների իրավահաջորդներին ելույթներով հանդես գալ:

14:18

Տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը ներկայացնում է իր և Վահե Գրիգորյանի կողմից առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքարկումները: 

14:10

Դատական նիստը ընդմիջվեց 5 րոպեով, տուժողների ներկայացուցիչ  Սեդա Սաֆարյանը իր բողոքը ներկայացնելուց առաջ դատարանից խնդրեց հինգ րոպե ընդմիջում:

14:00

Դատախազական խումբը ներկայացնում է խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ իր դիրքորոշումները:

12:40

Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին։  

Խուդոյանը միջնորդությունը ներկայացնելիս ասաց, որ այն պայմանավորված է դատավորի պահվածքի հետ։ Պաշտպան Խուդոյանը հայտարարեց, որ նախորդ նիստի ընթացքում դատավոր Արմեն Դանիելյանն անհարկի և պարբերաբար ընդհատել է մեղադրյալներին և պաշտպաններին: Դատարանը պաշտպաններին ուղղակիորեն արգելել է իր գործողությունների դեմ ներկայացնել առարկություններ և հանդես գալ հայտարարություններով: Պաշտպանը նշեց, որ դատարանը հանդես է եկել կամայական մոտեցումներով, որի պատճառով նիստն ընթացել է լարված մթնոլորտում: Խուդոյանն ընդգծեց, որ դատարանի կամայական և կանխակալ միջամտությունների պատճառով խախտվել է պաշտպանների իրավունքների իրացման ազատությունը:

Նշենք, որ դատական նիստին մասնակցում է նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նպատակահարմար չի համարել մասնակցել դատական նիստին, քանի որ դատավորի գործողությունները վստահություն չեն ներշնչում։

Դատական նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ դատական նիստը՝ այստեղ։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ