14 06 2019

Վերաքննիչ դատարանի դիմաց ակցիա է՝ ի աջակցություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի



Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 14-ին Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, տեղի է ունենալու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը: Նախքան քննությունը, դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ պաշտպանական կողմի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելում:

Նշենք, որ պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, քանի որ խախտում է համարել այն, որ նույն դատավորին մակագրվել է թե՛ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու, և թե՛ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու դատարանի որոշման դեմ բողոքները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ