22  05  2019

Ինչո՞ւ են պարբերաբար բերման ենթարկում «Ադեկվատ»-ի անդամներին



Վերջերս մի քանի վարույթներ են հարուցվել «Ադեկվատ» ՀԿ մի քանի անդամների նկատմամբ։ Պատճառը հասարակական ակտիվ գործունեության հետևանքներն են։ Մեր զրուցակիցն է «Ադեկվատ» ՀԿ անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։

Առաջարկում ենք հարցազրույցը դիտել ամբողջությամբ:

Ստորև ներկայացնում ենք մեջբերումներ հարցազրույցից

«Մենք ոստիկանության հետ ոչ մի խնդիր չունենք այլ համարում ենք, որ հատկապես Փաշինյանի օրոք, այդ կարևորագյուն ինստիտուտը նախանձելի վիճակում չէ:

Ես կարող եմ թվարկել, ինչպես է մի ճամբարին կարելի ամեն ինչ, մյուս ճամբարին ոչինչ:

Մենք համարում ենք, որ 2018 թվականի ապրիլ-մայիսին եղել է սահմանադրական կարգի տապալում:

Մենք կարծում ենք հեղափոխությունը հնարավոր է դարձել օտարերկրյա գործակալների ջանքերի միջոցով: Մեծամասնության աջակցության ներքո հակապետական և հանցավոր ռեժիմը եկավ իշխանության:

Մեկ տարվա մեջ ավելացել է գործազրկությունը, ներհասարակական պառակտումը:

Ոչ մի իրական ինդիգատոր ցույց չի տալիս ներդրումներ:

Մինչև երեկ երեկոյան հայտնի չէր Սվիտալսկիի դիրքորոշում սահմանադրական կարգի տապալման շուրջ:

Դատարանների շրջափակումը սահմանադրական կարգի տապալման դասագրքային օրինակ էր:

Պյոտր Սվիտալսկին համարվում է այն միակ հենարանը, որի վրա շարունակում է թառած մնալ Նիկոլ Փաշինյանը

Հոծ մեծամասնությունը աստիճամաբար հիասթափվում է, կորցնում է հավատը առ Փաշինյան:

Նիկոլ Փաշինյանը խոստում տալիս ժամկետ էր նշում:

Մասսայաբար արտահոսք կա ոստիկանությունից: Դժգոհ են ոչ միայն ֆինանսական պայմաններից, այլ այն անառողջ մթնոլորտից, որ ձևավորված է Հայաստանում. Ինչ-որ քայլառաստ կարող է գոռալ, որ ես հպարտ քաղաքացի եմ ու վիրավորի ոստիկանին ու դրա համար չստանա պատիժ:

Մենք պահանջում ենք Արթուր Իսպիրյանը կամ ոստիկանությունը ներկայացնի տեսաձայանգրությունը: Եթե լինի այդ տեսաձայնագրությունը ես հրապարակի մեջտեղում ներողություն կխնդրեմ:

Արձանագրենք՝ չի եղել ոչ մի հեղափոխություն, եղել է հեղաշրջում:

Ժողովուրդը արյուն է ուզում, 30 և ավել տոկոս աղքատություն ունեցող երկրներում դրական վերաբերմունք հարուստների նկատմամբ բացառվում է:

Եկել է իշխանություն, որը առաջ կատու չուներ հոտ քաշեր:

Նիկոլ Փաշինյանը բավականին ավտորիտար հակումներ ունի։ Նա շատ խանդագին է վերաբերվում անգամ երբ իր թիմկցի մոտ ռեյտինգային աճ է գրանցվում և անձամբ իր թիմակցի ռեյտինգի վրա է ազդում:

Նիկոլ Փաշինյանի թիմում չկա երկրորդ կարծիք:

Պյոտր Սվիտալսկին քանի դեռ թույլ է տալիս կիրառել մեր երկրում ցինիկական երկակի ստանդարտները, երբ այնիպիսի գործունեություն է ծավալում, որ Հայաստանի ահաբեկչական խմբավորումը նրան աջակցում է:

Բազմիցս ենք ասել կարիք կա պարտադիր ինստիտուտ մտցնել, որ երկրի ղեկավարը զննում անցնի: Փաշինյանի հոգեկանի հետ այնուամենայնիվ խնդիր կա, բայց ես շատ զգույշ եմ մոտենում մարդու անձնական կյանքին, եթե նրանք ակտիվություն չցուցաբերեն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ