18 05 2019

Հայկ Ալումյանը հրատապ ասուլիս է հրավիրել. ՈՒՂԻՂ



ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը հրատապ ասուլիս է հրավիրել:

Հիշեցնենք, որ այսօր մայիսի 18-ին, ժամը 16:00 ին հրապարակվելու է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը:

Առաջարկում ենք ասուլիսը դիտել ամբողջությամբ:

Ստորև ներկայացնում ենք ձեզ մեջբերումներ Հայկ Ալումյանի ելույթից.

 

Պատգամավոր Հայկ Սարգսյանը կոպտորեն խախտում է Ռեբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը:

Պարոն Սարգսյանը լինելով ԱԺ պատգամավոր, իշխող խմբակցության ներկայացուցիչ այսպիսի կոչերով է հանդես գալիս: Սա ինչ է, եթե ոչ դատարանի նկատմամբ ամենաբիրտ, ուղիղ ճնշում

Հայաստանում դատարանի նկատմամբ ճնշումները ահագնացել են վերջին մեկ տարվա ընթացքում:

Սա ուղղակի կոչ է զանգվածի միջոցով ճնշում գործադրել դատավորի վրա

Կոչ եմ անում ՀՀ նախագահին կատարել սահմանադրության Ձեզ վրա դրած պարտականությունը՝ ապահովել սահմանադրական կարգը: Պարոն Սարգսյանը հրապարակել է ֆեյսբուքյան էջում, սա ոչ այլ բան է, քան սահմանադրական կարգը տապալելու ուղիղ կոչ:

Ես դիմում եմ իրավապահ համակարգին, հարգելի գլխավոր դատախազ, ես Ձեզ կոչ եմ անում սա ընդունել որպես հաղորդում հանցագրոծության մասին:

Ես կոչ եմ անում ոստիկանապետին անհապաղ միջոցներ ձեռնարկել, որ այս հավաքը տեղի չունենա, ակնհայտ է, որ այս հավաքը խաղաղ չէ

Ես կոչ եմ անում վարչապետին. մեզ բոլորիս հայտնի է, որ այս անձինք որևէ հայտարարություն չեն անի, եթե չլինի ձեր հավանությունը: Կոչ եմ անում թույլ չտալ կանխել այս զարգացումները, թույլ չտալ Ձեր կողմնակիցները Ձեր անունից կամ առնվազն Ձեր թույլտվությամբ կատարել այն ինչ Հայկ Սարգսյանը գրել է:

Ես կոչ եմ անում բոլոր իրավապաշտպաններին. բարձրացրեք ձեր ձայնը հօգուտ դատական համակարգի անկախության, անկախ ձեր հայացքներեից, ձեր տեսակետներից:

Ես կոչ եմ անում բոլոր միջազգային առաքելություններին. շատ ուշադիր հետևեք այս զարգացումներին, ձեր իրավասության շրջանակներում արեք ամեն ինչ:

Այս կարգի ճնշումները դատարանների նկատմամբ պետք է բացառված լինեն Հայաստանում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ